Էրդողանը 12 տարվա մեջ առաջին անգամ Եգիպտոս է մեկնել

Լուրեր

07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 14-ին պետական ​​այցով ժամանել է Եգիպտոս։ Կահիրեի միջազգային օդանավակայանում Էրդողանին և նրան ուղեկցող պատվիրակությանը դիմավորել են Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Էլ-Սիսին և Թուրքիայի դեսպան Սալիհ Մութլու Շենը, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Էրդողանին ուղեկցում են նրա կինը՝ Էմինե Էրդողանը, ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, ֆինանսների նախարար Մեհմեթ Շիմշեքը, ՊՆ ղեկավար Յաշար Գյուլերը և այլ պաշտոնյաներ։

Այցի ընթացքում Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկկողմ և ընդլայնված կազմով բանակցություններ կվարի Եգիպտոսի իր գործընկեր Աբդելֆաթահ ալ Սիսիի հետ։ Հանդիպման ավարտին առաջնորդները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։

Հավելենք, որ Էրդողանի մեկօրյա այցը եգիպտա-թուրքական առաջնորդների առաջին գագաթնաժողովն է 2012 թվականից ի վեր: 2013 թվականին Եգիպտոսում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո, որը տապալել էր «Մահմեդական եղբայրների» կառավարությունը՝ Թուրքիայի դաշնակից Մուհամեդ Մուրսիի գլխավորությամբ, Կահիրեի և Անկարայի միջև հարաբերությունները կտրուկ սրվել էին։

Նախորդ տարի հունիսին Էրդողանի վերընտրվելուց հետո երկու երկրները հուլիսին լիովին վերականգնեցին դիվանագիտական հարաբերությունները: Այնուհետև նոյեմբերին Էրդողանը և Սիսին հանդիպել էին  Հնդկաստանում G-20-ի գագաթնաժողովի շրջանակներում։