Հրաժարականի արդյունքում կարգապահական հնարավոր տույժից խուսափած դատավորն ընտրվել է Վերաքննիչ դատարանի դատավորի թեկնածու

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Սնանկության դատարանի նախկին դատավոր Սամվել Թադևոսյանը, որն իր վերաբերյալ կարգապահական վարույթի քննությունից 5 օր առաջ հրաժարականի դիմում է ներկայացրել ու այսպիսով խուսափել հնարավոր տույժից, հավակնում է կրկին վերադառնալ դատական համակարգ։

Բարձրագույն դատական խորհուրդը նրան ընտրել է որպես Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի թեկնածու, ավելին՝ Թադևոսյանը գլխավորում է թեկնածուների ցուցակը։ Առավել ուշագրավ է, որ Սամվել Թադևոսյանի կարգապահական գործով ևս երեք դատավոր էր անցնում։ Կարգապահական գործի քննության արդյունքում նրանց բոլորի լիազորությունները ԲԴԽ-ն դադարեցրել է։ Ինչ վերաբերում է Սամվել Թադևոսյանին, նրա մասով վարույթը կարճվել է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թադևոսյանն այլևս դատավոր չի եղել։

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը 2023 թվականի հունիսի 19-ին սկսել է ՄԻԵԴ Վճռի հիմքով դատավորներ Աստղիկ Խառատյանի, Տիգրան Պետրոսյանի, Արտակ Բարսեղյանի և Սամվել Թադևոսյանի նկատմամբ հարուցված կարգապահական գործի քննությունը։ Դատավորների նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել էր, քանի որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Շոլց ԱԳ» ընկերությունն ընդդեմ Հայաստանի» գործով արձանագրել էր, որ Հայաստանի Հանրապետությունը խախտել է դիմումատու ընկներության՝ դատարանի մատչելիության իրավունքը։ Մասնավորապես, ըստ ՄԻԵԴ-ի քաղաքացիական դատարանի քննությանը ենթակա գործը այս դատարանի և ոչ մի ատյանի դատավոր վարույթ չի ընդունել։

Կարգապահական գործի քննությունից 5 օր առաջ Սամվել Թադևոսյանը ԲԴԽ-ին հրաժարականի դիմում է ներկայացրել, և խորհուրդը դադարեցրել է նրա լիազորությունները։

Թե ԲԴԽ անդամներից ով ինչպես է քվեարկել Սամվել Թադևոսյանի ընտրությանը, մեզ հայտնի չէ․ օրենքով դռնփակ նիստում է իրականացվում քվեարկությունը և միայն դրա վերջնարդյունքն է հասանելի դառնում հանրությանը։

Թադևոսյանի ընտրության վերաբերյալ մեկնաբանություն ենք խնդրել նաև ԲԴԽ-ից, որը ստանալուն պես կհրապարակենք։

Արաքս Մամուլյան