Իրանում ՌԴ դեսպանն ասել է, թե Թեհրանում ու Մոսկվայում «մտավախությամբ են նայում արևմտյան երկրների՝ ՀՀ-ում ստեղծված իրավիճակից օգտվելու փորձերին»

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Թեհրանում, ինչպես և Մոսկվայում, մտավախությամբ են նայում արևմտյան երկրների կողմից Հայաստանում ստեղծված իրավիճակից օգտվելու փորձերին։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտարարել է Իրանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսեյ Դեդովը:

«Թեհրանում, ինչպես Մոսկվայում, մտավախությամբ են նայում արևմտյան երկրների՝ Հայաստանում ստեղծված իրավիճակից օգտվելու փորձերին, որպեսզի ավելի բորբոքեն իրավիճակը ոչ միայն երկրում, այլև ամբողջ կովկասյան տարածաշրջանում։
Մենք համագործակցում ենք Հարավային Կովկասի «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի շրջանակում։ Խոսքը երեք երկրների՝ Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի ու երեք հարևանների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասին է։ Խոսքը, մասնավորապես, գործնական համագործակցության նախագծերի մասին է՝ տնտեսություն, էներգետիկա, առևտուր, տրանսպորտ, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ, բնական ռեսուրսներ, հումանիտար ոլորտ, կրթություն, մշակույթ, զբոսաշրջություն»,- ասել է դեսպանը։

Նրա խոսքով՝ Իրանն Անդրկովկասում ստեղծված իրավիճակի շուրջ համագործակցում է Ռուսաստանի հետ։

«Իրանը միշտ եղել է Անդրկովկասում կարևոր դերակատար։ Մենք տեսնում ենք, որ իրանական կողմը պատրաստ է և այս տարածաշրջանում շփվում է Ռուսաստանի հետ։ Մենք ունենք նմանատիպ դիրքորոշում, որ բոլոր հակասությունները, բոլոր հակամարտություններն այս տարածաշրջանում պետք է լուծվեն խաղաղ քաղաքական, դիվանագիտական ջանքերով և հենց տարածաշրջանի երկրների կողմից՝ առանց արտաքին ուժերի միջամտության, որոնց ջանքերը, որպես կանոն, ինչպես տեսնում ենք պրակտիկայից, միայն ավելի մեծ լարվածության կհանգեցնեն»,- հայտարարել է Դեդովը: