ԵՄ Խորհուրդը թույլատրել է ՌԴ սառեցված ակտիվների շահույթից օգնություն տրամադրել Ուկրաինային

Լուրեր

15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:44
Շախմատի Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 10-րդն է վարկանիշով
15.09.2026 | 20:30
«Էդ տեսակի հետ ինչ խոսես»․ Առուշանյանի ճանապարհը դեպի Փաշինյանի «Համերաշխություն». ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:21
Քննարկվել են ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև գործընկերությանն առնչվող հարցեր
15.09.2026 | 20:13
ԵԼ. Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «Սպարտա Պրահա» հանդիպման մրցավարները
15.09.2026 | 20:00
Փաշինյա՛ն, ասա՛, որն է այլընտրանքը․ ՌԴ-ի անկատար անվտանգային համակարգից հրաժարվելով՝ ՀՀ-ն մնում է վակուումի մեջ․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:51
«Չենք մոռանա մեր դեմ կատարված վայրագությունները»․ Ալիևը ՀՀ-ին մեղադրել է «հանցագործությունների» մեջ
15.09.2026 | 19:41
«ԿԲ-ն ավելի ուժգին և ոչ բնականոն կարձագանքի, եթե ՌԴ-ն գազի գինը բարձրացնի». ԿԲ նախագահ
15.09.2026 | 19:30
TRIPP-ի մեծ նախագիծը սպասում է ՍԴ-ի փոքրիկ «Այո»-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:21
Դատավոր Սամվել  Թադևոսյանը կրկին հրաժարականի դիմում է ներկայացրել. ԲԴԽ-ն դադարեցրել է նրա լիազորությունները
15.09.2026 | 19:14
Զախարովան հայտարարել է, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու հանրաքվեի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել
15.09.2026 | 19:00
ՌԴ-ն հեռանում է, բայց բազայի դուրսբերման պատճառը ՀՀ-ի վրա է գցում․ Փաշինյանը չի բարձրաձայնել այդ հարցը․ Գևորգ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:52
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում
Բոլորը

Եվրամիության խորհուրդը հավանություն է տվել ՌԴ Կենտրոնական բանկի սառեցված ակտիվներից ստացված շահույթն Ուկրաինայի օգնության համար օգտագործելու իրավական դաշտի մասին բանաձևին: Փաստաթուղթը հստակեցնում է արժեթղթերի կենտրոնական դեպոզիտարիաների պարտավորությունները, որոնք տիրապետում են Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի ակտիվներին և պահուստներին, որոնք սառեցվել են ԵՄ սահմանափակող միջոցառումների պատճառով, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Մասնավորապես, «կենտրոնական դեպոզիտարիաները, որոնք ունեն ավելի քան մեկ միլիոն եվրո արժողությամբ Կենտրոնական բանկի ակտիվներ, պետք է առանձին հաշվառեն ԵՄ սահմանափակող միջոցների արդյունքում կուտակված արտակարգ դրամական մնացորդները, ինչպես նաև պետք է առանձին պահեն համապատասխան եկամուտները», ասվում է Եվրամիության խորհրդի հայտարարության մեջ:

Բացի այդ, նշվում է, որ ավանդապահներին «արգելվում է տնօրինել ստացված մաքուր շահույթը»։

«Միևնույն ժամանակ, հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի սառեցված ակտիվների պահպանման հետ կապված ռիսկերն ու ծախսերը, յուրաքանչյուր կենտրոնական դեպոզիտարիա կարող է խնդրել իր վերահսկիչ մարմնին թույլատրել այս մաքուր շահույթի մի մասի ազատումը՝ հաշվի առնելով կանոնադրական կապիտալով և ռիսկերի կառավարման պահանջներով համապատասխանությունը»,- պարզաբանել է Եվրամիության խորհուրդը:

Ուկրաինա ռուսական ռազմական ներխուժումից հետո Եվրամիությունը պատժամիջոցների մի քանի փաթեթ է կիրառել Մոսկվայի դեմ։

Եվրահանձնաժողովի տվյալներով՝ ԵՄ-ում սահմանափակումների շրջանակում արգելափակվել են ավելի քան 200 մլրդ եվրոյի Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի ակտիվները։