Բաքուն հայտարարում է, թե Ներքին Հանդի ուղղությամբ ագրեսիան պատասխան է «հայկական կողմի սադրանքի»

Լուրեր

22.07.2026 | 23:29
СHP-ի նկատմամբ ճնշումների ֆոնին՝ Թուրքիայի ընդդիմության առաջնորդը հայտնել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
22.07.2026 | 23:22
Հայ հրաձիգները ևս մեկ ոսկե մեդալ նվաճեցին ԱԱ-ում
22.07.2026 | 23:17
Իտալական շուկա հայկական արտադրանքի մուտքը՝ հայ-իտալական քննարկումների օրակարգում
22.07.2026 | 23:06
Էլեկտրամատակարարման ընդհատումներ Երևանում ու մարզերում
22.07.2026 | 23:05
Ֆրանսիայում մահացել է Էփշթեյնի համար աղջիկներ, ենթադրյալ, հավաքագրողը
22.07.2026 | 22:52
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Եվրոպայի չեմպիոն դարձած մինչև 16 տարեկանների բասկետբոլի հավաքականին
22.07.2026 | 22:41
Հայաստանի և Փարիզի միջև համագործակցության ընդլայնման հարցերը քննարկվել են քաղաքապետարանում
22.07.2026 | 22:32
Բաքուն համագործակցում է Կիևի հետ հակառուսական պատժամիջոցների պահպանման հարցով․ Ուկրաինայի դեսպան
22.07.2026 | 22:19
43 մլն դրամ՝ «Մերիդիան»-ի հարակից 4000 քմ տարածքի ասֆալտապատման համար․ աշխատանքները պետք է ավարտին հասցվեն մինչև հոկտեմբեր
22.07.2026 | 22:10
Էջմիածնում բնակարանային գողության կասկածանքով 29-ամյա երիտասարդ է ձերբակալվել
22.07.2026 | 21:59
OpenAI-ի ԱԲ նոր մոդելները վերահսկողությունից դուրս են եկել և հաքերային հարձակում իրականացրել
22.07.2026 | 21:48
Ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
22.07.2026 | 21:37
ԿԸՀ-ն պարզաբանել է Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու վերաբերյալ դատախազության միջնորդության որոշումը
22.07.2026 | 21:26
Արարատում 2 համայնքային հողամաս անհատույց կփոխանցվի «ՄԼ Մայնինգ»-ին․ ընկերությունը կկառուցի 198 բնակարան, 48-ը կհանձնի համայնքին
22.07.2026 | 21:15
Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց․ գլխավոր դատախազը կգնա՞ խորհրդարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պաշտոնական Բաքուն ընդունում է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքի՝ Սյունիքի մարզի Ներքին Հանդի հատվածում  հայկական դիրքերի ուղղությամբ  հերթական ագրեսիան է իրականացրել։ Մասնավորապես, Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, թե ««Հատուցում» գործողություն է իրականացրել՝ ի պատասխան փետրվարի 12-ին սահմանին հայկական կողմից իրականացված սադրանքի»։

Հիշեցնենք՝ երեկ ադրբեջանական կողմը հայտարարել էր, թե Հայաստանի զինված ուժերը կրակ են բացել Զանգիլանի շրջանի դիրքերի ուղղությամբ։ Պաշտոնական Բաքուն նաև հաղորդել էր «պետական սահմանապահ ծառայության զինծառայողի վիրավորվելու մասին»։

ՀՀ ՊՆ-ն ի պատասխան հետևյալ բովանդակությամբ հաղորդագրությունն էր տարածել․ «Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կապան-Զանգելան հատվածում ս/թ փետրվարի 12-ին հայաստանցի դիրքապահների կողմից կրակ բացելու մասին հետաքննվում է: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից «Վերադաս հրամանատարության կողմից գրավոր հրամաններով հստակ սահմանված են այն դեպքերը, երբ զինծառայողը իրադրությունը գնահատելով կարող է եւ/կամ պարտավոր է կրակ բացելու որոշում կայացնել: Նախնական տեղեկատվությամբ փետրվարի 12-ին տվյալ տեղամասում նման իրադրություն առկա չի եղել: Այս հանգամանքը հաստատվելու պարագայում հրամանը խախտելու դեպքի մեղավորները կենթարկվեն պատասխանատվության»:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նաև հաղորդել էր, թե փետրվարի 12-ին՝ ժամը 20:50-ին և 23:40-ին, հայկական զինված ուժերի ստորաբաժանումները Տավուշի մարզի Չինարի գյուղ բնակավայրի դիրքերից կրակ են բացել ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ։

ՀՀ ՊՆ-ն հերքել էր այս տեղեկությունը՝ նշելով, որ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը։

Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն այսօրվա հաղորդագրության մեջ հայտարարում է, թե հայկական կողմի «ցանկացած սադրանք կարժանանա ավելի լուրջ և վճռական պատասխանի»։

ՀՀ ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

«Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակի հետևանքով հայկական կողմը, նախնական տվյալներով, ունի 2 զոհ և վիրավորներ»,- ասվում է հաղորդագրության մեջ: