Հակառակորդը կրակ է բացել Ներքին Հանդի դիրքերի ուղղությամբ. նախնական տվյալներով՝ ունենք 2 մարդկային կորուստ և վիրավորներ

Փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից: «Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակի հետևանքով հայկական կողմը, նախնական տվյալներով, ունի 2 զոհ և վիրավորներ»,- ասված է հաղորդագրության մեջ: