Վարդենիսցիները բողոքի ակցիա են անում․ դեմ են անձնագրային բաժանմունքի փակմանը

Լուրեր

07.10.2026 | 14:37
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
Բոլորը

Վարդենիսում վաղ առավոտից բողոքի ակցիա է իրականացվում․ Վարդենիսի և հարակից գյուղերի բնակիչները փակել են քաղաք մտնող գլխավոր ճանապարհը։

Բանն այն է, որ Վարդենիս քաղաքի անձնագրային և վիզաների վարչությունը փակվելու է, ինչի հետևանքով ստիպված են լինելու օգտվել շուրջ 40 կմ հեռավորության վրա գտնվող Մարտունի քաղաքի բաժանմունքից։

Բնակիչները դեմ են այս որոշմանը․ նշում են, որ «գործող իշխանությունները բարդացնում են իրենց կյանքը»։ Նրանք հանդիպել են Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հետ, սակայն, գոհ չլինելով հանդիպման արդյունքներից, վերսկսել են բողոքի ակցիաները։

Ավելի վաղ՝ հունվարի 22-ին, Factor.am-ը գրել էր, որ Վարդենիսի անձնագրային բաժանմունքը տեղափոխվելու է Մարտունի քաղաք։ Սա խնդրահարույց է, քանի որ հանրային տրանսպորտ չի գործում։ Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ 40 հազար բնակչություն ունեցող Վարդենիս խոշորացված համայնքի անձնագրային բաժանմունքն օրական միջինում շուրջ 50 քաղաքացու է սպասարկում։ Բացի Վարդենիսի անձնագրային և վիզաների վարչության բաժանմունքից, տեղափոխվելու է նաև Ճամբարակի անձնագրային վարչությունը․ այն կմիավորվի Սևան քաղաքի անձնագրային և վիզաների վարչությանը։

ՀՀ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը Factor TV-ի հետ զրույցում հաստատել էր բաժանմունքների տեղափոխման մասին լուրերը։ «Տարածքային ստորաբաժանումների օպտիմալացումը բարեփոխումների բնականոն հատվածն է։ Հաշվի են առնվում անձնագրային ստորաբաժանումների իրականացրած գործառույթները, նաև՝ բնակչության սպասարկման ծածկույթը»,- մեզ հետ զրույցում նշել էր խոսնակը։

Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանն էլ Factor TV-ին միայն փոխանցել էր, որ որոշումը կայացնելուց առաջ հաշվի են առել ամեն ինչ, իսկ բաժանմունքների տեղափոխումը բարեփոխման մաս է կազմում։

Արփի Հակոբյան