Իրանի նախագահն առաջարկել է Իսրայելին հեռացնել ՄԱԿ-ից

Լուրեր

12.03.2026 | 19:25
Factor TV-ի անդրադարձից հետո սոցաշխատողն այցելել է տնակում ապրող ընտանիքին
12.03.2026 | 19:13
Փաստաթուղթ ենք փոխանցել վարչապետին ու դատախազություն. Հայրիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.03.2026 | 19:00
Առաջին անգամ ենք գնում ընտրությունների, երբ Արցախը հայկական չէ, խոստումները չեն կատարել, 65%-ը չեն հավաքի․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.03.2026 | 18:50
Ծեծից մինչև թմրաբիզնես․ ի՞նչն է մղում դեռահասներին հանցավորության
12.03.2026 | 18:38
Իրաքի ափերի մոտ հարձակման ենթարկված լցանավում 23 վրացի նավաստի է եղել
12.03.2026 | 18:29
Մայք Թայսոն. Հաճույքով կմենամարտեի Ուսիկի հետ
12.03.2026 | 18:20
Իսրայելական բանակին հրամայվել է պատրաստվել Լիբանանում գործողությունների «ընդլայնմանը»
12.03.2026 | 18:10
Հոգևոր խորհրդի 4 անդամ հարցաքննության է հրավիրվել // Առաջընթաց՝ ԵՄ վիզաների ազատականացման գործում․ ԼՈՒՐԵՐ
12.03.2026 | 18:01
Ինչ գործով են հարցաքննվել Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհիկ 4 անդամները. մանրամասներ
12.03.2026 | 17:58
Աջափնյակում հնչած կրակոցների գործով ևս 2 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
12.03.2026 | 17:57
Իրանի նոր գերագույն առաջնորդը խոստացել է շարունակել Հորմուզի նեղուցի փակումը․ նա առաջին հայտարարությամբ է հանդես եկել
12.03.2026 | 17:45
Օլիգարխներին ու նախկիններին ժողովուրդը հունիսի 7-ին պետք է ուղարկի գրողի ծոցը․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.03.2026 | 17:36
Իրանական կղզիներ ներխուժման դեպքում «Պարսից ծոցը կողողվի զավթիչների արյունով»․ Իրանի խորհրդարանի նախագահ
12.03.2026 | 17:24
ՖԻՖԱ-ն 320 հազար դոլարով կտուգանի Իրանի հավաքականին
12.03.2026 | 17:15
Զախարովան հայտարարել է, թե Երևանը հրաժարվել է արցախցիների համար ռուսական կողմի օգնությունից
Բոլորը

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին առաջ է քաշել Իսրայելին ՄԱԿ-ից հեռացնելու գաղափարը․ հաղորդում է Tasnim-ը։

Նախագահ Ռաիսին կիրակի օրը Թեհրանում Իսլամական հեղափոխության հաղթանակի 45-ամյակին նվիրված զանգվածային միջոցառման ժամանակ դատապարտել է Գազայի դեմ Սիոնիստական ռեժիմի «նողկալի» հանցագործությունները:

Պաղեստինի հարցը բնութագրելով որպես «մարդկության գլխավոր առաջնահերթություն»՝ Իրանի նախագահը նշել է, որ կառավարությունները պետք է խզեն բոլոր տնտեսական հարաբերություններն ու փոխգործակցությունը Սիոնիստական ռեժիմի հետ՝ հանցագործություններ կատարելուց զերծ պահելու համար։

«Մեր առաջարկը Սիոնիստական ռեժիմի հեռացումն է ՄԱԿ-ից»,- հավելել է նա՝ մատնանշելով, որ իսրայելական ռեժիմը խախտել է միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված 400 հայտարարություն, բանաձև և ձեռնարկած միջոցներ։

Իրանի նախագահի կարծիքով, «պայմանագրերի խախտման նման մռայլ պատմություն ունեցող» Իսրայելը չի հետևի ՄԱԿ-ի բանաձևերին ու դաշնագրերին: