Մեր Ազգային ժողովը նման է վատ թատրոնի, այդպիսի ցածր կլասի թատրոն ես դեռ չեմ տեսել. Ժիրայր Դադասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.10.2026 | 09:46
Կոտայքում մեքենայից կրակել են պարեկների ուղղությամբ․ երկու ծառայող վիրավորվել է, 2 անձ՝ ձերբակալվել
05.10.2026 | 09:41
Հենրիխ Մխիթարյանը գոլ է խփել ստուգողական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
Բոլորը

«Մեր թատրոնն այս տարի կդառնա 50 տարեկան, բայց մեր շենքի հարցը դեռ լուծված չէ, շինարարությունը ձգձգվում է արդեն 5 տարի, բայց մենք թրծված ենք: Երբեք չենք ունեցել մեր տարածքը, բայց միշտ գոյատևել ենք, մեր ճակատին գրված է, որ պետք է այսքան սպասենք: Մենք ամենատուժած թատրոնն ենք, և դա այն դեպքում, երբ ժանրային առանձնահատկություն ունենք»,- Factor TV-ի հետ զրույցում նշում է Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը, որը 26 տարի է` ղեկավարում է թատրոնը:

Նա անդրադառնում է նաև վերջին տարիների իր լռությանը հատկապես` 2021-ի ԱԺ արտահերթ ընտրություններից հետո. «Ես որոշեցի ընդհանրապես չխոսել, 2021-ից հետո խոսելիքն ավարտվեց, գործել էր պետք: Դժվար է նաև մեղադրել կոլեգաներին, որոնք չեն խոսում. խոսելու դեպքում պատասխանատվություն է դրվում նրանց ուսերին: Մենք բազմակուսակցական համակարգում ենք ապրում, մեր դեպքում միտք արտահայտողներն այդ կուսակցությունները պետք է լինեն, իրենք պետք է մեզ առաջնորդեն, ոչ թե, ասենք, բանաստեղծը. հիմա ո՞վ է նրան բանի տեղ դնում»:
Ժիրայր Դադասյանը խոսում է Արցախի կորստի մասին` նշելով, որ չի համակերպվել դրա հետ. «Արցախի կորուստը ցավոտ հարց է, բայց ես այն չեմ ընդունել: Ամեն բան պետք է վերադառնա, արցախցիները պետք է վերադառնան հայրենիք, համոզված եմ դրանում. պատմական կտրվածքն է դա ցույց տալիս: Հաջորդ սերունդը գալու է, հարցեր է տալու, չի ներելու և ձեռնարկելու է իր քայլերը»:

Թատրոնի գեղարվեստական ղեկավարը տեսակետ է հայտնում նաև մեր քաղաքական դաշտի, մասնավորապես` Ազգային Ժողովի մասին. «Այն նման է վատ թատրոնի, կլասով այդքան ցածր թատրոն ես դեռ չեմ տեսել»:

Մանրամասները`տեսանյութում:

Աննա Բաբաջանյան