Պետք է շարունակել ջանքեր գործադրել` լավարկելու կանանց մասնակցությունը խաղաղության և անվտանգության տարբեր հարցերում․ ՀՀ ԱԳ փոխնախարար

Լուրեր

07.10.2026 | 11:52
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Փետրվարի 9-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել ՄԱԿ ԱԽ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» N1325 բանաձևի դրույթների իրականացման 2022-2024թթ. գործողությունների ազգային երկրորդ ծրագրի աշխատանքների գնահատման համաժողովին, որին ներկա էին ճյուղային այլ գերատեսչությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ գործողությունների ազգային ծրագրի դրույթների իրականացումն ապահովելու նպատակով նախորդ տարվա ընթացքում կատարվել է ընդգրկուն աշխատանք՝ շեշտելով, որ N1325 բանաձևի շրջանակում պետք է շարունակել ջանքեր գործադրել լավարկելու կանանց մասնակցությունը խաղաղության և անվտանգության տարբեր հարցերում: Վահան Կոստանյանը կարևորել է այն փաստը, որ գործողությունների ազգային ծրագրի դրույթների իրականացումը լսելի է դարձնում քաղաքացիների ձայնը, որոնք բնակվում են մարզերում, սահմանագծին մոտ և կրում են հակամարտության ուղիղ հետևանքները:

ԱԳ նախարարի տեղակալը ծրագրի իրականացման գործում շնորհակալություն է հայտնել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ արձանագրելով, որ արդյունավետ համագործակցության ապացույցներից են մինչ օրս իրականացված աշխատանքները»,- ասված է հաղորդագրության մեջ: