Ուկրաինայի ԶՈՒ նոր գլխավոր հրամանատարն առաջին հայտարարությունն է արել՝ նշելով հաղթանակ կառուցելու վեկտորը

Լուրեր

07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
Բոլորը

Ուկրաինայի Զինված ուժերի նոր գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին իր առաջին հայտարարությունն է արել նոր պաշտոնում. նա անօդաչու թռչող սարքերն անվանել է պատերազմում «հաղթանակ կառուցելու վեկտոր», գրում է Մեդուզան:

Տելեգրամ-ալիքում հրապարակված հայտարարության սկզբում Սիրսկին շնորհակալություն է հայտնել ցամաքային զորքերի և «Խորտիցա» զորքերի օպերատիվ-ռազմավարական խմբի իր գործընկերներին։ Նախքան նոր նշանակումը՝ նա ղեկավարում էր այս զորքերը։

«Օրակարգում նոր խնդիրներ կան։ Սա առաջին հերթին բոլոր ռազմական հրամանատարության և վերահսկման մարմինների, կազմավորումների և ստորաբաժանումների գործողությունների հստակ և մանրամասն պլանավորում է՝ հաշվի առնելով ռազմաճակատի կարիքները նորագույն զինատեսակների համար, որոնք գալիս են միջազգային գործընկերներից»,- հայտարարել է Սիրսկին։

Գերագույն գլխավոր հրամանատարը հավելել է, որ մյուս խնդիրները ներառում են նյութատեխնիկական ապահովման հարցերը և զինվորականների ռոտացիան։ Սիրսկին նաև ընդգծել է, որ ռազմական ղեկավարությունը պետք է «իմանա ճակատի կարիքները և վերահսկի իրավիճակը յուրաքանչյուր հատվածում»։

«Նոր տեխնիկական լուծումների ներդրումը և հաջողված փորձի ընդլայնումը, ինչպիսիք են, օրինակ, անօդաչու համակարգերի և ժամանակակից էլեկտրոնային պատերազմի համակարգերի օգտագործումը, մեր ազատագրական պատերազմում հաղթանակի կերտման ապագա վեկտորներից մեկն է: Միայն փոփոխություններն ու պատերազմի միջոցների ու մեթոդների մշտական կատարելագործումը մեզ թույլ կտան հաջողության հասնել այս ճանապարհին»,- հավելել է Գերագույն գլխավոր հրամանատարը։

Նա նաև շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի զինված ուժերի նախկին ղեկավարներին և պատերազմի վետերաններին։