Կիմ Չեն Ընը խոստացել է «անհրաժեշտության դեպքում գրավել» Հարավային Կորեան

Լուրեր

07.11.2026 | 12:26
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
Բոլորը

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ Փհենանը Հարավային Կորեան համարում է իր մշտական գլխավոր թշնամին։ Նա խոստացել է, որ ԿԺԴՀ-ն կգրավի հարևան հանրապետության տարածքը սեփական անվտանգությունը պահանջող արտակարգ իրավիճակների դեպքում, գրում է Կոմերասանտը։

«Հարավային Կորեայի խամաճիկներին որպես մեր երկրի ամենավնասակար և միշտ գլխավոր թշնամի ճանաչելն ու արտակարգ իրավիճակների դեպքում նրանց տարածքը գրավելու որոշումը՝ որպես ազգային քաղաքականություն, ողջամիտ միջոց է ապագայում մեր երկրի հավերժական անվտանգության, խաղաղության և կայունության համար»,- ասել է Կիմ Չեն Ընը Կորեայի ժողովրդական բանակի հիմնադրման 76-րդ տարեդարձի կապակցությամբ, փոխանցում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։

Անցյալ տարի Կիմ Չեն Ընն ասել էր, որ Կորեայի Աշխատավորական կուսակցությունն այլևս չի հավատում Կորեական թերակղզու խաղաղ միավորմանը։ Նա ասել է, որ ԿԺԴՀ-ն և Հարավային Կորեան դարձել են միմյանց նկատմամբ թշնամական պետություններ։ Հունվարին էլ նա առաջարկել է սահմանադրորեն ապահովել Հարավային Կորեայի՝ որպես գլխավոր թշնամու կարգավիճակը և կոչ արել հրաժարվել հարավկորեացիների համար «հայրենակիցներ» տերմինի կիրառումից։