Զալուժնիի փոխարինումը Սիրսկիով. ինչպես են արձագանքել Արևմուտքում

Լուրեր

15.09.2026 | 15:41
«Արդեն մեկ տարի կապրեինք առանց պատերազմի». Լավրովը ԱՄՆ-ին մեղադրել է «Անքորիջից հրաժարվելու» պատճառով պատերազմը ձգձգելու մեջ
15.09.2026 | 15:33
Վարչապետը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին
15.09.2026 | 15:25
Ռուս սահմանապահների դուրսբերումը կչեղարկի՞ Հայաստան-Թուրքիա սահմանը․ Էդգար Ղազարյանի պնդումն ու փաստաթղթերը
15.09.2026 | 15:24
Հնարավորություն ունեցա շփվել տեղահանված Ղարաբաղի հայերի հետ․ ԵՄ ներկայացուցիչը՝ Հայաստան այցի մասին
15.09.2026 | 15:18
Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքվում Հայաստան-Ադրբեջան կարգավորումն է քննարկել
15.09.2026 | 15:10
Միրզոյան-Բայրամով նոր հանդիպում է նախատեսվում // ԲՀԿ-ն կշարունակի քաղաքական գործունեությունը․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 15:02
Ենթադրաբար, Հայկ Սարգսյանը կհեռացվի կուսակցությունից նկատողության պարագայում. Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:53
Եվրախորհրդարանը կողմ քվեարկեց հայկական ապրանքների համար ժամանակավոր մաքսային արտոնություններին
15.09.2026 | 14:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Չարենցի փողոցում
15.09.2026 | 14:35
Քաղաքական ճնշում կարող է դիտվել. Նազելի Բաղդասարյանը` Հայկ Սարգսյանին առնչվող վարույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:26
Փետրվարի 8-ից «խվատայկաները» կհամարվեն շահումով խաղ․ ՊԵԿ
15.09.2026 | 14:18
Բացահայտելով պրեմիում դասի թռիչքի արտոնությունները․ IDBank-ը միացել է Visa-ին և Wizz Air-ին՝ ներկայացնելու ճամփորդական նոր սերնդի արտոնությունները Հայաստանում
15.09.2026 | 14:17
Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը․ Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:11
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 14:08
Պարո՛ն Ղազարյան, Ձեր գործով զբաղվե՛ք, արվեստը թողե՛ք արվեստագետներին․ Ռուզաննա Երեմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 8-ին ազատեց Վալերի Զալուժնիին Ուկրաինայի ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնից և նրա փոխարեն նշանակեց Ալեքսանդր Սիրսկիին։  Այս իրադարձությունը դարձավ օրվա ամենաքննարկվող թեման, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Եվ այսպես, նախագահ Զելենսկին շնորհակալություն է հայտնել Զալուժնիին և ցանկություն հայտնել, որ նա մնա իր թիմում։ Զալուժնին էլ իր երախտագիտությունն է հայտնել Գլխավոր շտաբին, երկրի պաշտպանության նախարարությանը և անձամբ նախագահին։

Նրան փոխարինած Ալեքսանդր Սիրսկին 2022 թվականին ղեկավարել է Կիևի շրջանի պաշտպանությունը, նա նույն թվականի աշնանը Խարկովի մարզում ուկրաինական հարձակման գլխավոր կազմակերպիչներից էր։

Զելենսկին իր տեսաուղերձում ակնարկել է, որ փոխարինումը տեղի է ունեցել ամառային անհաջող հակահարձակման պատճառով։

«Անկեղծորեն պետք է ասենք. հարավային ուղղությունում լճացումը և Դոնեցկի շրջանի մարտերի դժվարությունները ազդեցին հասարակական տրամադրությունների վրա։ Ուկրաինացիները սկսեցին ավելի հազվադեպ խոսել հաղթանակի մասին»,- ասել է նա:
«Որոշումը պայմանավորված է գործողությունների մարտավարությունը վերանայելու անհրաժեշտությամբ, որն անցյալ տարի լիովին չապահովեց ցանկալի արդյունք, չկանխեց լճացումը առաջնագծի երկայնքով, ինչը բացասաբար է անդրադառնում հասարակական տրամադրությունների վրա»,- Telegram-ում այս միտքը կրկնել է Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

Ուկրաինայի զինված ուժերը պետք է «նոր ֆունկցիոնալ և բարձր տեխնոլոգիական լուծումներ գտնեն նախաձեռնությունը պահպանելու և զարգացնելու համար», բանակում կառավարման սկզբունքները պետք է բարեփոխվեն։ Նմանատիպ հայտարարություն է արել նաև Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը.

«Պատերազմը փոխվում է և փոփոխություն է պահանջում։ 2022, 2023 և 2024 թվականների մարտերը երեք տարբեր իրողություններով էին. 2024 թվականը բերելու է նոր փոփոխություններ, որոնց մենք պետք է պատրաստ լինենք. մեզ պետք են նոր մոտեցումներ, նոր ռազմավարություններ»։

Ուկրաինայի նախկին նախագահ և Վլադիմիր Զելենսկու հակառակորդ Պյոտր Պորոշենկոն X սոցիալական ցանցում իր ուղերձում սահմանափակվել է Զալուժնիին ծառայության համար շնորհակալություն հայտնելով։ Իսկ հրաժարականի գլխավոր հակառակորդը Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն էր։

«Հուսով եմ՝ իշխանությունները կփաստարկեն նման փոփոխությունները հասարակության համար։ Երբ առաջնագծում շարունակվում են ծանր մարտերը, երբ անհրաժեշտ է շարունակել արդյունավետ համագործակցությունը օտարերկրյա գործընկերների հետ։ Երբ հասարակության միասնությունը պահանջում է հեղինակություններ, որոնց նա վստահում է»։

Ինչ մարտավարություն սպասել Սիրսկուց, Ուկրաինայում դեռ զգուշավորությամբ են խոսում։ Նախագահ Զելենսկին այսօր ասել է, որ նրա հետ ղեկավար պաշտոնների են նշանակվելու բրիգադային գեներալներ Անդրեյ Գնատովը, Միխայիլ Դրապատինը, Իգոր Սկիբյուկը և գնդապետներ Պավել Պալիսան և Վադիմ Սուխարևսկին։

Ռուսաստանում Ուկրաինայի գերագույն գլխավոր հրամանատարի փոփոխության վերաբերյալ ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչն առավոտյան ճեպազրույցում սահմանափակվել է այն դիտարկմամբ, որ այն, ինչ տեղի է ունենում, Ուկրաինայի ինքնիշխան գործն է։

Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն էլ կրկնել է այս միտքը. «Ընտրված առաջնորդը պետք է ընտրություն կատարի, թե ով է զբաղեցնելու ռազմական բարձր պաշտոնները»: Նա հավելել է, որ ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Ուկրաինայի կառավարությանն ու բանակին։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ «ՆԱՏՕ-ի գործը չէ այս հարցի վերաբերյալ կարծիք հայտնելը»։

«Բայց ես ողջունում եմ [Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի] Կուլեբայի շատ հստակ հայտարարությունը, որ ոչ մի փոփոխություն չի ազդի Ուկրաինայի հարաբերությունների վրա իր գործընկերների և ՆԱՏՕ-ի հետ։ Այսպիսով, մենք կշարունակենք աջակցել, և սա է գլխավորը»,- ասել է Ստոլտենբերգը։