Չեմ կարողանա ուսումս շարունակել․ հանրակացարանում բնակվող ուսանողները տանիքից զրկվելու վտանգի տակ են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.06.2026 | 15:02
Ընդունելի չէ. Փաշինյանը` Օրդուբադում «Արևմտյան Ադրբեջան»-ի խոսույթով անցկացված միջոցառման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 14:50
ՄԻՊ-ը կալանքի կիրառման պրակտիկան շարունակում է խնդրահարույց համարել
25.06.2026 | 14:41
Կարմիր լույսի տակ չեմ կանգնելու, անվտանգային նկատառում կա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 14:33
Սոցիալական կրեդիտներից գումար կհատկացվի լրատվամիջոցներին, կուսակցություններին և ՀԿ-ներին՝ քաղաքացիների ընտրությամբ
25.06.2026 | 14:30
Քաղաքապետարանի ծեծկռտուքի գործով Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել
25.06.2026 | 14:25
Ֆոն դեր Լայենից՝ պայուսակ, Մարթա Կոսից՝ փողկապ․ ինչ նվերներ է ստացել Փաշինյանը եվրոպացի պաշտոնյաներից
25.06.2026 | 14:17
ԵԽԽՎ-ն Ադրբեջանում քննադատական ​​ձայները լռեցնելու վերաբերյալ բանաձև է ընդունել
25.06.2026 | 14:13
Պետք է սովորենք` մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 14:05
«Ուժեղ Հայաստան»-ի խորհրդի անդամ Արամ Վարդևանյանի ասուլիսը ՍԴ ներկայացված դիմումի վերաբերյալ. ՈՒՂԻՂ
25.06.2026 | 14:02
Փաշինյանը մանրամասներ հայտնեց` Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ ինչ է քննարկելու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 13:56
Հրապարակվել է բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականի հայտացուցակը՝ Երևանում կայանալիք Եվրոպայի C դիվիզիոնի մրցաշարում
25.06.2026 | 13:50
Գյումրիում դաժանորեն սպանված կնոջ գործով ռուս զինծառայողն ազատ է արձակվել․ 7,6 տարի պատժի կրման ժամկետն ավարտվել է
25.06.2026 | 13:44
Եթե ԵՏՄ-ն հայտարարում է` ինքը չկա, մենք ի՞նչ անենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 13:36
Ուրսուլա ֆոն դեր Լեյենի նկատմամբ հետաքննություն է սկսվել Վլադիմիր Զելենսկիի ու եվրոպացի առաջնորդների հետ փակ չաթի պատճառով
25.06.2026 | 13:28
Այսօր կորոշվի՝ ով է լինելու ԱԺ նախագահի թեկնածուն. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գևորգը մեկ տարուց ավելի է՝ ապրում է «Զեյթուն ուսանողական ավան» հիմնադրամի հանրակացարանում։ Նրան երկու օր առաջ տեղեկացրել են, որ պետք է դուրս գա զբաղեցրած սենյակից, քանի որ շենքում շուտով վերանորոգման աշխատանքներ են սկսվելու։ Ասում է՝ այլ տեղ չունի մնալու, դուրս գալու դեպքում ստիպված ծննդավայր՝ Ճամբարակ է վերադառնալու։

Գևորգը մեկն է այն 270 ուսանողներից, որոնց նման ծանուցում է եղել։ Ուսումնական երկրորդ կիսամյակը նոր է սկսել, և ուսանողների համար տարօրինակ է, թե ինչու է որոշվել հիմա սկսել շենքի վերանորոգումը։

Կեցության վարձավճարը «Զեյթուն ուսանողական ավան»-ում մեկ ուսանողի համար հաշվարկվում է տարեկան 110 հազար դրամի չափով՝ չհաշված սենյակի էլեկտրականության վճարը: 2021 թվականից հանրակացարանն ունի նաև կեցության վճարի փոխհատուցում տրամադրելու հնարավորություն, և շատերը սոցիալական պայմաններից ելնելով են գալիս հենց այս հանրակացարան։

Ուսանողներից բացի՝ հանրակացարանում բնակվում է նաև Արցախից բռնի տեղահանված 5 ընտանիք։ 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված Արկադի Ավանեսյանի ընտանիքը, որը 2020-ի վերջից է հաստատվել այստեղ, ուսանողներից է տեղեկացել շենքից դուրս գալու մասին։ Սենյակը փոքր է, պայմաններն այնքան էլ լավը չեն, սակայն, ասում է, դուրս գալու դեպքում գնալու տեղ չունեն։

Հանրակացարանի բնակիչները ստորագրահավաք են կազմակերպել, որին արդեն 170-ից ավելի բնակիչ է միացել։ Ասում են՝ ցանկանում են դիմել ԿԳՄՍ նախարարությանը՝ ակնկալելով, որ հանրակացարանից դուրս գալու ժամկետները կերկարաձգվեն։

Ուսանողներն ասում են՝ տնօրինությունն իրենց տեղեկացրել է, որ մինչև մարտի 1-ը պետք է լքել հանրակացարանը, այնինչ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօրվա ճեպազրույցում հայտնեց, որ ուսանողների առաջ ժամկետներ չեն դրվել, նախարարությունը քննարկում է ուսումնական տարվա ավարտից հետո աշխատանքները կազմակերպելու հարցը։

Անդրեասյանը նշեց՝ շենքը կշարունակի հանրակացարան մնալ, իսկ վերանորոգման նպատակն ուսանողների համար հարմարավետ պայմաններ ստեղծելն է։ Նախարարի խոսքով՝ ուսանողների հետագա կեցության հետ կապված հարցերն առանձին քննարկվում են։ Այս դեպքում հարց է մնում՝ ինչո՞ւ է ուսանողներին ասվել, որ մոտ մեկ ամսվա ընթացքում պետք է դուրս գան հանրակացարանից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան