Ադրբեջանի ընդդիմությունը չի ճանաչում ընտրությունների արդյունքները

Լուրեր

24.04.2026 | 23:32
Կապանում ջրանջատում կլինի
24.04.2026 | 23:15
Ադրբեջանական բանկը ներառվել է ԵՄ-ի կողմից ՌԴ-ի դեմ սահմանված 20-րդ պատժամիջոցների փաթեթում
24.04.2026 | 22:58
«Սանթոսը» հրապարակում է արել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
24.04.2026 | 22:50
Հպարտ էի լինել խոսնակ, երբ Կոնգրեսը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. Փելոսի
24.04.2026 | 22:49
Թուրքիան կրկին Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Շառլ Միշելի բախման պատճառ է դարձել․ Politico
24.04.2026 | 22:34
Շատ էի ուզում հենց այս օրը չեմպիոն դառնալ և ստացվեց. Եվրոպայի չեմպիոն Էմմա Պողոսյանը՝ հաղթանակի մասին
24.04.2026 | 22:14
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.04.2026 | 22:13
«Լուկօյլ»-ի հիմնադիր Վագիտ Ալեքպերովն այցով Արցախում է
24.04.2026 | 21:59
Հեգսեթը հայտարարել է՝ Եվրոպան Հորմուզի նեղուցի կարիքն ավելի շատ ունի
24.04.2026 | 21:47
«Միշտ Ապրիլի 24-ն ինձ համար այլ օր է եղել՝ ոչ սովորական». Սերժ Սարգսյան
24.04.2026 | 21:33
Կիսում ենք հայ ժողովրդի ցավն ու սուգը. Թուրքիայի ընդդիմադիր քրդական կուսակցության հայտարարությունը Հայոց ցեղասպանության տարելիցին
24.04.2026 | 21:20
Պահանջում են պատասխանատվության ենթարկել Աննա Հակոբյանին․ «Անկախ դիտորդ»-ը դիմել է Վարչական դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 21:12
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների են փոխանակել՝ 193-ը 193-ի դիմաց
24.04.2026 | 21:05
Էմմա Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն
24.04.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ապրիլի 24-ից հետո․ խաղաղությո՞ւն, թե՞ նոր լարում է սպասվում Հայաստանին՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ
Բոլորը

Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցությունները չեն ճանաչում նախօրեին անցկացված նախագահական արտահերթ ընտրությունների արդյունքները՝ հայտարարելով, որ դրանք չի արտացոլում ժողովրդի կամքը։ «Մուսավաթ» կուսակցությունը  հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ «արտահերթ նախագահական ընտրությունները նշանակվել են առանց նախնական հանրային քննարկումների, առանց ժողովրդին բացատրելու դրանց անցկացման պատճառները»։ Նաև նշվում է, որ արտահերթ ընտրությունները նշանակվել են առանց քաղաքական անհրաժեշտության, և այս  որոշումը փաստացի ծառայել է ոչ մրցակցային պայմաններում երկրի ղեկավար Իլհամ Ալիևի համար 5-րդ անգամ նախագահ դառնալու հնարավորության ստեղծմանը։ Միաժամանակ նշվում է, որ վերջին տարիներին Ադրբեջանի իշխանությունները շարունակել են իրենց գործունեությունը երկրում հավասար քաղաքական մրցակցության պայմանների ամբողջական վերացման և միակուսակցական քաղաքական համակարգի հաստատման ուղղությամբ։

«Մուսավաթ»-ը նաև մատնանշում է 18 տարեկանից բարձր քաղաքացիների մասին Վիճակագրության պետական ​​կոմիտեի տվյալների և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների միջև շուրջ 1 միլիոնի հասնող տարբերությունը։ Կուսակցությունն ընդգծում է, որ ընտրությունների օրը իրականացված դիտարկումների ընթացքում հայտնաբերվել են այնպիսի խախտումներ, ինչպիսիք են ընտրողների մեծամասնության չներկայանալը տեղամասերում, կրկնաքվեարկությունները, ինչպես նաև՝ քվեաթերթիկների լցոնումները։ Կուսակցությունը գալիս է այն եզրահանգման, որ «2024 թվականի փետրվարի 7-ին կայացած նախագահի արտահերթ ընտրությունները ազատ և արդար չեն եղել» և չեն արտահայտում ժողովրդի կամքը։

«Այս ընտրությունները, ինչպես և վերջին տարիներին մեր երկրում անցկացված մյուս ընտրությունները, չեն համապատասխանել ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և այլ ազդեցիկ միջազգային կառույցների առջև ստանձնած պարտավորություններին»,- ասվում է հայտարարության մեջ։ «Մուսավաթ» կուսակցությունը պահանջում է չեղյալ համարել նախագահական ընտրությունների արդյունքները և անցկացնել նոր ժողովրդավարական ընտրություններ, որոնք կհամապատասխանեն միջազգային չափանիշներին և կարտացոլեն ժողովրդի կամքը։

«Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցությունը» ևս   հայտարարել է, որ չի ճանաչում փետրվարի 7-ին կայացած արտահերթ նախագահական ընտրությունների արդյունքները։ Տարածված հայտարարության մեջ նշվում է, որ ընտրությունները ժողովրդի կամքի իրական արտահայտությունը չէին, քանի որ դրանք անցել են  մրցակցության իսպառ բացակայության, իրավունքների ու ազատությունների լիակատար ճնշման, վախի ու սպառնալիքների մթնոլորտում։

«Հայտարարված արդյունքները չեն արտացոլում ժողովրդի կամքը և ոչ լեգիտիմ են»,- ասվում է հայտարարությունում։

Կուսակցությունը նշում է, որ օգտագործելու է սահմանադրական բոլոր միջոցները՝ ազատ և արդար ընտրությունների հասնելու համար։ Հավելենք, որ Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցությունները բոյկոտել ու չէին մասնակցում արտահերթ նախագահական ընտրություններին։

Ըստ Ադրբեջանի ԿԸՀ տվյալների՝ քվեաթերթիկների 93,35 տոկոսի մշակումից հետո գործող նախագահ Իլհամ Ալիևը հավաքել է ձայների 92,05 տոկոսը։ Պաշտոնական տվյալներով՝ ընտրություններին մասնակցել է 4 մլն 971,032 հազար ընտրող կամ քվեարկելու իրավունք ունեցողների 76,73 տոկոսը։

Էմմա Չոբանյան