Շվեդիան դադարեցրել է «Հյուսիսային հոսք» գազատարի պայթյունի հետաքննությունը

Լուրեր

01.05.2026 | 11:33
ՖԻՖԱ-ի նախագահը հաստատել է՝ Իրանը կմասնակցի ԱԱ-2026-ին․ Դոնալդ Թրամփն արձագանքել է
01.05.2026 | 11:31
«Աշխատանքն ու աշխատողն այսօր․ մարտահրավերներն ու առաջնահերթությունները». ՈՒՂԻՂ
01.05.2026 | 11:16
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
01.05.2026 | 11:01
Աշխատանքի շնորհիվ ենք ստեղծում նոր արժեքներ և ամրապնդում մեր երկրի տնտեսական հիմքերը․ ՀՀ նախագահ
01.05.2026 | 10:48
«Զեբրն» իրականում ներկված ավանակ էր․ կենդանաբանական այգուց կենդանի չի փախել
01.05.2026 | 10:44
Արման Ծառուկյանը RAF-ում կմրցի Թոնի Ֆերգյուսոնի հետ
01.05.2026 | 10:36
Ուկրաինական ԱԹՍ-ները կրկին հարձակվել են Տուապսեի վրա. ծովային տերմինալի տարածքում հրդեհ է բռնկվել
01.05.2026 | 10:21
Առաջնահերթ խնդիր է գործադուլի իրավունքի երաշխավորումը․ ՄԻՊ-ի ուղերձը Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ
01.05.2026 | 10:00
Մայիսի 2-ից 5-ը Երևանում որոշ փողոցներ փակ կլինեն
01.05.2026 | 09:46
Աշխատում է քաղաքացին՝ զարգանում է տնտեսությունը՝ ապահովելով պետության առաջընթացը․ Ալեն Սիմոնյան
01.05.2026 | 09:27
Հայաստանի Հանրապետությունը ծաղկում է ապրում, և սա բոլորիդ աշխատանքի շնորհիվ է․ ՀՀ վարչապետի ուղերձը
30.04.2026 | 23:18
ՀՀ 4 քաղաքում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
30.04.2026 | 22:58
«Նուբարաշեն-Արին-Բերդ» ջրատարի վթարման հետևանքով Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում 21 ժամ ջուր չի լինի
30.04.2026 | 22:37
Մայիսի եղանակի կանխատեսումը
30.04.2026 | 22:19
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Լա Սկալայի օպերային թատրոնի համագործակցությունը՝ Օմանում
Բոլորը

Շվեդիայի դատախազությունը հայտարարել է «Հյուսիսային հոսքի» պայթյունների հետաքննությունը դադարեցնելու մասին։ Գերատեսչության տվյալներով՝ գործը Շվեդիային չի վերաբերում, քանի որ հնարավոր չի եղել պարզել գազատարի պայթյուններին երկրի քաղաքացիների մասնակցությունը, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Պետական դատախազ Մատս Լյունգկվիստն ասել է, որ հետաքննության ընթացքում հնարավոր է եղել համագործակցություն հաստատել Գերմանիայի և Դանիայի գործընկերների հետ։

«Մենք լավ համագործակցություն ենք ունեցել մի քանի երկրների հետ, հատկապես՝ Դանիայի և Գերմանիայի, մենք անընդհատ տեղեկություններով և կարգավիճակի մասին հաշվետվություններով էինք փոխանակվում: Սերտորեն համագործակցել ենք գերմանական իշխանությունների կողմից իրականացվող հետաքննության հետ»,- ասել է նա։

Պաշտոնյայի խոսքով՝ գործի նյութերը, որոնք կարող են օգտագործվել որպես ապացույց գերմանական հետաքննության ընթացքում, կտեղափոխվեն Գերմանիա։ Լյունգկվիստն ընդգծել է, որ չի կարողանա խոսել Շվեդիայի դատախազության հետաքննության մանրամասների մասին՝ գործի գաղտնիության պատճառով։

2023 թվականի հուլիսին Գերմանիան, Շվեդիան և Դանիան համատեղ նամակ են գրել ՄԱԿ-ին՝ պնդելով, որ գերմանացի քննիչները պայթուցիկի հետքեր են հայտնաբերել զբոսանավի վրա, որը կարող էր օգտագործվել գազատարը պայթեցնելու համար։

Նույն թվականի մարտին գերմանական ARD, SWR հեռուստաընկերությունները և Die Zeit շաբաթաթերթը հայտնեցին, որ գերմանացի քննիչները հայտնաբերել են զբոսանավ, որն օգտագործվել է Հյուսիսային հոսքի վրա դիվերսիա իրականացնելու համար։ Ըստ Die Zeit-ի՝ զբոսանավը վարձակալել է Լեհաստանից մի ընկերություն, որը պատկանում է երկու ուկրաինացիների։

2023 թվականի նոյեմբերին The Washington Post-ը և Der Spiegel-ը, հղում անելով Ուկրաինայի և եվրոպական երկրների աղբյուրներին, գրեցին, որ պայթյունների պլանավորման և իրականացման գործում առանցքային դեր է խաղացել Ուկրաինայի հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումներից մեկի նախկին հրամանատար, գնդապետ Ռոման Չերվինսկին։

Հիշեցնենք՝ 2022 թվականի սեպտեմբերի 26-ին պայթյուններ են տեղի ունեցել Բալթիկ ծովում գտնվող «Հյուսիսային հոսք 1» և «Հյուսիսային հոսք 2» գազատարների վրա։ Տարբեր կողմեր միջադեպի մեջ կասկածում էին Ռուսաստանին, Ուկրաինային և արևմտյան տարբեր երկրների։