Ադրբեջանում զանգվածային ընտրախախտումներ են․ անկախ լրագրողներին թույլ չեն տալիս մուտք գործել տեղամասեր

Լուրեր

07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
Բոլորը

Ադրբեջանում այսօր մեկնարկած արտահերթ նախագահական ընտրությունների քվեարկությունն ուղեկցվում է բացահայտ կեղծիքներով և ընտրախախտումներով, հաղորդում են տեղական անկախ ու ընդդիմադիր լրատվամիջոցները։ Մասնավորապես, Meydan TV-ն մի քանի տեսանյութեր է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են նույն անձինք քվեարկում տարբեր ընտրատեղամասերում։

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը ևս ընտրատեղամասերում խախտումներ է արձանագրել, թե ինչպես են մի քանի հոգով քվեախցում քվեարկություն իրականացնում։

Բողոքներ են ստացվել, որ ոստիկանությունը հեռացրել է Բաքվի թիվ 23 ընտրատարածքի թիվ 1 ընտրատեղամասում խախտումներ արձանագրած դիտորդներին։

Բացի այդ, ահազանգեր են ստացվել, որ մարդկանց հարկադրաբար տանում են քվեարկելու։ Օրինակ՝ Իմիշլի շրջանի միջնակարգ դպրոցների և մանկապարտեզների բոլոր աշխատակիցները փետրվարի 7-ին կանչվել են պարտադիր աշխատանքի, չնայած ոչ աշխատանքային օր է։ Տեղի բնակիչները պատմել են, որ հավաքական լուսանկար են անում և ուղարկում տեղի կրթության վարչություն։

«Դրանից հետո միայն փոքր խմբերով ուղարկում են ընտրատեղամասեր»,- ասել է թաղամասի բնակիչներից մեկը, որը  ցանկացել է անանուն մնալ։

Միաժամանակ, տեսանյութ է տարածվել, թե ինչպես ընտրատեղամասերից մեկում հանձնաժողովի անդամները քվեարկված ծրարները բերում և լցոնում են քվեատուփի մեջ։

Թուրան գործակալությունն էլ հայտնել է, որ Բաքվի որոշ ընտրատեղամասերում լրագրողներին թույլ չեն տալիս լուսաբանել նախագահական ընտրությունների ընթացքը։ Մասնավորապես, Նարիմանով-Նիզամի-Բինագադի շրջանի 19-րդ ընտրատեղամասում լրագրողներին արգելվել է նկարահանումներ իրականացնել՝ ԶԼՄ-ների ռեգիստրում գրանցում չունենալու պատրվակով։ Սաբունչիի ընտրատարածքի թիվ 19 տեղամասում նույնպես լրագրողներին նույն պատճառով թույլ չեն տվել աշխատել։

Յասամալի շրջանում էլ Turan-ի թղթակցին թույլ չեն տվել մուտք գործել 8-րդ, 12-րդ, 13-րդ և 29-րդ ընտրատեղամասեր։

ԿԸՀ-ից, սակայն, Turan-ին ասել են, որ լրատվամիջոցների ռեգիստրում գրանցումը պարտադիր չէ, որպեսզի լրագրողները հետևեն ընտրությունների ընթացքին։

Նշենք, որ Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդմամբ՝ ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 6 միլիոն 478 հազար 623 ընտրող։ Նրանք կարող են քվեարկել 6537 ընտրատեղամասերում, որոնցից 49-ը բացվել են 37 երկրներում։

Ընտրություններին, ըստ նախնական տվյալների, հետևում է ավելի քան 90 հազար դիտորդ, որից 790-ը ներկայացնում են միջազգային կազմակերպություններ։ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը մասնակցում է 266 դիտորդով։ ԵԽԽՎ-ն ու Եվրախորհրդարանը չեն հրավիրվել ընտրությունների դիտարկմանը։

Էմմա Չոբանյան