Ռուս ներկրողների հետ աշխատող չինական բանկը դադարեցրել է ՌԴ-ի հետ բոլոր հաշվարկները

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

Չինական Chouzhou Commercial Bank-ը հաճախորդներին ծանուցել է Ռուսաստանի հետ գործարքների դադարեցման մասին։ Այս մասին հայտնում է Ведомости-ն՝ վկայակոչելով ֆինանսական այս հաստատության հետ աշխատող գործարարներին և ֆինանսական խորհրդատուներին, փոխանցում է Meduza-ն։

Chouzhou Commercial Bank-ը Չինաստանի հետ աշխատող ռուս ներմուծողների համար եղել է հաշվարկների հիմնական կենտրոնը։ Լրատվամիջոցի զրուցակիցների խոսքով՝ բանկը նախորդ շաբաթ ծանուցումներ է ուղարկել ռուսական կամ բելառուսական ցանկացած կազմակերպության հետ գործունեությունը դադարեցնելու մասին:

«Այդ պատճառով մեր մի քանի գործարք ձախողվել է»,- ասել է ընկերություններից մեկի սեփականատերը։

Իժևսկից մի գործարար էլ պատմել է, որ դեկտեմբերին Chouzhou Commercial Bank-ն իրենց ծանուցել է, որ դադարեցնում է ապրանքների որոշակի ցուցակով վճարումները, որոնց ներմուծումը Ռուսաստան արգելված է արևմտյան պատժամիջոցներով, և դրանից մի քանի շաբաթ անց հայտարարել է հաշվարկների ամբողջական դադարեցման մասին։

Լրատվամիջոցի զրուցակիցները նշել են, որ բանկը դադարեցրել է գործարքները ոչ միայն SWIFT-ի, այլև ռուսական SPFS-ի և չինական CIPS-ի հետ: Չնայած ազգային վճարային համակարգերում միջոցների տեղաշարժին, ի տարբերություն SWIFT-ի, հնարավոր չէ ուղղակիորեն հետևել, գործարքները տեսանելի են բանկային հաշվետվություններում, որոնք կարող են պահանջել արևմտյան գործընկերները:

Աղբյուրները նաև պատմել են, որ չինական այլ բանկեր խստացրել են Ռուսաստանից հաճախորդների հետ աշխատանքը։ Նրանք, մասնավորապես, պահանջում են հաստատում, որ ապրանքի գնորդը շփումներ չի ունեցել պատժամիջոցների ցանկում ընդգրկված անձանց և ընկերությունների հետ, և որ արտադրանքը չի օգտագործվելու պաշտպանական համալիրի կարիքների համար և չի մատակարարվելու Ղրիմ։

Ավելի վաղ էլ հայտնել էր դարձել, որ Թուրքիայի բանկերը փակում են ռուսական ընկերությունների հաշիվները։

Էմմա Չոբանյան