Կիևի մերձակայքում մեկնարկել է Bayraktar-ի գործարանի կառուցումը

Լուրեր

07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
Բոլորը

Թուրքական ավիաշինական Baykar ընկերությունը Կիևի մերձակայքում սկսել է գործարանի կառուցումը, որտեղ կարտադրվեն Bayraktar TB2 կամ TB3 անօդաչու սարքերը։ Այս մասին երեքշաբթի՝ փետրվարի 6-ին, հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով ընկերության գործադիր տնօրեն Հալուք Բայրաքթարին։
«Մեր գործարանը կառուցվում է… մեզ մոտ 12 ամիս է անհրաժեշտ շինարարությունն ավարտելու համար, այնուհետև մենք կանցնենք ներքին սարքավորումներին և կազմակերպչական կառուցվածքին», – ասել է Բայրաքթարը Reuters-ին Սաուդյան Արաբիայում World Defense Show-ի ընթացքում տված հարցազրույցում։ Ըստ «Baykar-ի» ղեկավարի, գործարանում աշխատելու է շուրջ 500 մարդ և տարեկան արտադրելու է մինչև 120 անօդաչու թռչող սարք:

Baykar-ի գործադիր տնօրենին նաև հարցրել են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի ֆոնին գործադրանի անվտանգության ապահովման խնդիրներից: Բայրաքթարը պատասխանել է, որ ծրագրերը «լիովին առաջ են գնում», և «ոչինչ» չի կարող կանգնեցնել նրանց։
2022-ին Baykar-ն առաջին անգամ ընդգրկվեց զենքի եվրոպական արտադրողների լավագույն 100-յակ։ Ընկերությունը հայտնել է, որ TB2 անօդաչու թռչող սարքի արտահանման պայմանագրեր է կնքել 30 երկրների հետ։ Ստոկհոլմի Խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի (SIPRI) տվյալներով դրանց թվում են Ուկրաինան, Եթովպիան, Լիբիան և Ադրբեջանը: