«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ը լրացուցիչ 6 մլրդ դրամի պարտավորություն է ստանձնում

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ն իր շահառուների գումարները կփոխանցի՝ անկախ նրանց բնակության վայրից։

«Մեր գործընկեր բանկերի հետ պայմանագրերն այնպիսին են, որ եթե շահառուն հաշմանդամություն ունի, թոշակառու է, հեռավոր վայրում է ապրում, ապա բանկն ինքն է տանում գումարն ամեն ամիս հասցնում: Բանկը  չի պարտավորեցնում, որ շահառուն գա հասնի բանկի մասնաճյուղ: Դրա համար էլ մենք ընտրել ենք այնպիսի բանկեր, որոնք ունեն մասնաճյուղային լայն ցանց: Ես ձեզ վստահեցնում եմ՝ բոլորն, անկախ իրենց բնակավայրից, հիմնադրամի գումարները կստանան»։ Այս մասին այսօր հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ ասաց հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը։

Վերջինս նշեց, որ հիմնադրամը 2015 թվականի դեպքերի գծով կվճարի 93 մլն դրամ, իսկ 2016 թվականի համար հատուցվող գումարի չափը կհասնի 206 մլն դրամի։

«Սրանք տարեկան կտրվածքով վճարվելիք գումարի չափերն են, որոնք 20 տարվա ընթացքում կհասնեն ավելի քան 6 մլրդ դրամի։ Այսինքն, լրացուցիչ 6 մլրդ դրամի պարտավորություն է ստանձնում հիմնդրամը»,-ասաց Հակոբ Ավետիքյանը՝ նշելով, որ 2015 և 2016 թվականների դեպքերի համար վճարումները կկատարեն այն օրվանից, երբ համապատասխան որոշումը նախարարությունից կստանան։