ՔՊ-ականները որոշել են երաշխավորել Ալեն Սիմոնյանի հարսի, «Սիներջի»-ի տնօրենի և աշխատակցի կալանքի միջնորդությունը փոխելու համար

Լուրեր

15.07.2026 | 20:20
«Դրսից եկողների» դեմ փոփոխություն․ ՀՀ-ն խստացնում է ընտրական ցենզը, մինչ այլ երկրներ հրաժարվում են սահմանափակումներից
15.07.2026 | 20:15
Ընտրությունների թվային ճակատը․ ինչպես էին տարածվում քաղաքական նարատիվները YouTube-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 20:00
Սամվել Կարապետյանը հօգուտ ՌԴ-ի հայտարարություններ է անում, սա ուղիղ խոչընդոտ է ճիշտ օրակարգի ուղղությամբ․ Գևորգ Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 19:46
«Ոսկե ծիրան»-ի ժյուրիի անդամն այցելել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
15.07.2026 | 19:30
Ինչո՞ւ են ռուս սահմանապահները ստուգումներ իրականացնում Նռնաձորում․ իրավական հիմքերն ու գործող կարգավորումները 
15.07.2026 | 19:21
ՍԱՏՄ-ն կասեցրել է Երևանի «Նյու Յորք» բարի գործունեությունը
15.07.2026 | 19:15
Սամվել Կարապետյանը չունի իշխանափոխության գաղտնի պլան․ դա ՌԴ-ի իշխանության գաղտնի պլանն է․ Գագիկ Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 19:00
Կհրավիրվի՞ Գարեգին Բ-ն ԱԺ անդրանիկ նիստին․ կանոնակարգը՝ ընդդեմ քաղաքականության․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 18:46
Վաղարշյանի միջադեպի մասնակիցներից մեկի նկատմամբ տնային կալանք է կիրառվել
15.07.2026 | 18:42
Արսեն Բեգլարյան. «Այս մակարդակում հեշտ չի լինում»
15.07.2026 | 18:35
ՍԱՏՄ-ն խախտումներ է հայտնաբերել Ստեփանավանի «88» սուպերմարկետի հացի արտադրամասում
15.07.2026 | 18:26
Կիևը ԵՄ վարկի միջոցներով Չինաստանից ԱԹՍ-ների բաղադրիչներ գնելու թույլտվություն է ստացել․ FT
15.07.2026 | 18:17
Վահե Գևորգյան. «Կարող եմ վստահ ասել՝ «Ելիմայի» դեմ շատ հետաքրքիր հանդիպում է լինելու»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 18:10
TRIPP+ հիմնադրամի ղեկավար է նշանակվել // Փլուզում՝ Կոտայքի ՀԷԿ-ում․ ԼՈՒՐԵՐ
15.07.2026 | 18:01
Բայրամովը հուլիսի 16-17-ը ՌԴ-ում կլինի․ նրան կընդունի Լավրովը
Բոլորը

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը երեկ փակ նիստ է հրավիրել, որտեղ քննարկվել են վերջին օրերի աղմկահարույց կալանավորումները։ Factor.amին հայտնի դարձավ, որ իշխող ուժի պատգամավորները միաձայն կողմ են արտահայտվել երաշխավորություն ներկայացնելուն, որպեսզի փոխվի Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ` Անի Գևորգյանի, «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի և ընկերության մեկ այլ աշխատակից` Լիլի Մկրյանի խափանման միջոց կալանքը։

Խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանն այս առնչությամբ Factor.am-ին փոխանցեց, որ խմբակցության նիստերը փակ են և չի կարող տեղեկություն փոխանցել, ըստ էության, չհերքելով տեղեկությունը։

Զարուհի Բաթոյանն էլ Factor.am-ին փոխանցեց, որ ՔՊ խմբակցության երեկվա նիստին չի մասնակցել, բայց կին պատգամավորներին մտահոգում են կալանավորված այն կանայք, որոնց խնամքին մանկահասակ երեխաներ կան։

Նարեկ Կիրակոսյան