«Մեգա Մոլլ»-ում դանակահարություն կատարած անձին ձերբակալելու որոշում է կայացվել, և տրվել նրան հայտնաբերելու հանձնարարություն

Լուրեր

26.08.2026 | 20:55
Թրամփը մեկնաբանել է ԿՀՎ ղեկավարի Մոսկվա կատարած այցը
26.08.2026 | 20:41
«Քուչի պանյատներո՞վ եք պատկերացնում էս երկրի կառավարումը»․ լարված իրավիճակ՝ Չախոյանի ելույթի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 20:27
Բիլ Գեյթսն առաջարկել է ԱԲ-ի հարկ սահմանել՝ մարդկանց մեքենաներով փոխարինելուն զուգընթաց
26.08.2026 | 20:13
Մի փունջ կոռուպցիա նվեր եմ տվել ձեզ, ձեր քննչականը, իհարկե, գործ չի հարուցի․ Մեսրոպ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 20:00
Որտե՞ղ է Ռոբերտ Քոչարյանի և Նաիրի Հունանյանի հանդիպման ձայնագրությունը. Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 19:47
Չինաստան-Նեպալ սահմանին ջրհեղեղի հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել, ավելի քան 380 զբոսաշրջիկ անհետ կորել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 19:33
Անկրկնելի գոլ՝ Պարագվայի առաջնությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 19:27
Գերագույն հոգևոր խորհուրդը ժողով է անցկացրել և հայտարարություն տարածել եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ
26.08.2026 | 19:21
ՊՆ-ում տեղի է ունեցել ԶՈւ-ում ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերով միջգերատեսչական խմբի առաջին նիստը
26.08.2026 | 19:09
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Մինսկի և Ջրվեժի փողոցներում
26.08.2026 | 18:54
Ռոբերտ Քոչարյանի կալանքի գործը մակագրվել է դատավոր Սարգիս Դադոյանին
26.08.2026 | 18:47
Սեդրակն ուժեղ տղա ա, կդիմանա, ԵՄ ո՞ր երկրում ա սենց բան հնարավոր, իմ կարծիքով՝ ոչ մի․ Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 18:36
74 տարեկան տատիկն ու նրա երկու դուստրերը գտնվում են Աբովյանի կանանց գաղութում․ Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 18:25
Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները քննարկում են ունեցել
26.08.2026 | 18:20
ԱԳ երեք փոխնախարարները վերանշանակվել են
Բոլորը

2024 թվականի փետրվարի 04-ին, ժամը՝ 16:35-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Գայի պողոտայում գտնվող «Մեգա Մոլլ» առևտրի կենտրոնից շտապօգնության խումբը կրծքավանդակի և որովայնի հատվածում ստացած վնասվածքներով բժշկական կենտրոն է տեղափոխել 1971թ․ ծնված՝ Երևան քաղաքի բնակիչ հանդիսացող մի տղամարդու, ով ենթարկվել է անհետաձգելի վիրահատության․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

Պարզվել է, որ տղամարդը վնասվածքն ստացել է նշված առևտրային կենտրոնում գործող «Ֆուդ Կորտ» սննդի կետում՝ մեկ այլ անձի կողմից սուր կտրող ծակող առարկայի գործադրման արդյունքում։

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նախաքննության ընթացքում բուժկենտրոն տեղափոխված անձը ճանաչվել է տուժող, սակայն վերջինիս հետ հնարավոր չի եղել կատարել ապացուցողական և վարութային գործողություններ՝ առողջական վիճակով պայմանավորված: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղից վերցվել են արնանման հետքեր։ Առգրավվել են դեպքի վայրին ուղղված տեսանկարահանող սարքերի պարունակությունը, որոնք վերցվել և զննվել են։ Հարցաքննվել են մի շարք վկաներ։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև իրականացված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում՝ պարզվել է, որ նշված արարքը կատարել է Երևան քաղաքի բնակիչ 36-ամյա տղամարդը:

Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ հանցանքն առերևույթ կատարած անձի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում հարցուցելու վերաբերյալ, որը բավարարվել է։ Որոշում է կայացվել դատարան ներկայացնելու համար 36-ամյա տղամարդուն ձերբակալելու վերաբերյալ։

Ոստիկանությանը տրվել է վերջինիս հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, ինչպես նաև քննության համար հետաքրքրություն ներկայացնող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարություն։