Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն դեմ է արտահայտվել Զալուժնիի հրաժարականին

Լուրեր

15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:44
Շախմատի Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 10-րդն է վարկանիշով
15.09.2026 | 20:30
«Էդ տեսակի հետ ինչ խոսես»․ Առուշանյանի ճանապարհը դեպի Փաշինյանի «Համերաշխություն». ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:21
Քննարկվել են ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև գործընկերությանն առնչվող հարցեր
15.09.2026 | 20:13
ԵԼ. Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «Սպարտա Պրահա» հանդիպման մրցավարները
15.09.2026 | 20:00
Փաշինյա՛ն, ասա՛, որն է այլընտրանքը․ ՌԴ-ի անկատար անվտանգային համակարգից հրաժարվելով՝ ՀՀ-ն մնում է վակուումի մեջ․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:51
«Չենք մոռանա մեր դեմ կատարված վայրագությունները»․ Ալիևը ՀՀ-ին մեղադրել է «հանցագործությունների» մեջ
15.09.2026 | 19:41
«ԿԲ-ն ավելի ուժգին և ոչ բնականոն կարձագանքի, եթե ՌԴ-ն գազի գինը բարձրացնի». ԿԲ նախագահ
15.09.2026 | 19:30
TRIPP-ի մեծ նախագիծը սպասում է ՍԴ-ի փոքրիկ «Այո»-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:21
Դատավոր Սամվել  Թադևոսյանը կրկին հրաժարականի դիմում է ներկայացրել. ԲԴԽ-ն դադարեցրել է նրա լիազորությունները
15.09.2026 | 19:14
Զախարովան հայտարարել է, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու հանրաքվեի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել
15.09.2026 | 19:00
ՌԴ-ն հեռանում է, բայց բազայի դուրսբերման պատճառը ՀՀ-ի վրա է գցում․ Փաշինյանը չի բարձրաձայնել այդ հարցը․ Գևորգ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:52
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում
15.09.2026 | 18:42
Վահան Բիչախչյանը մոտ է խաղադաշտ վերադառնալուն
15.09.2026 | 18:30
«Դաշնակցական բոլշևիզմ»-ից մինչև «ՀՀՇ-ի ծիլեր». գաղափարախոսական պարադոքս՝ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հանդես է եկել ի պաշտպանություն Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի և կոչ է արել Ուկրաինայի իշխանություններին դադարեցնել «քաղաքական ինտրիգները»։ Այս մասին նա գրառում է արել Տելեգրամ-ալիքում։

Կլիչկոն կարծիք է հայտնել, որ հիմնականում Զալուժնիի շնորհիվ «ուկրաինացիները իսկապես հավատում էին» Ուկրաինայի զինված ուժերին։ Նրա խոսքով՝ պատերազմի ընթացքում գերագույն գլխավոր հրամանատարը «շատ դժվար պահերի միջով է անցել»։

«Բայց, ցավոք, այսօր այն պահն է, երբ քաղաքականությունը կարող է գերակայել ողջախոհության և պետության շահերի նկատմամբ։ Եվ այս պահը կախված չէ Զալուժնիից։ Հուսով եմ, որ կառավարությունը հասկանում է այժմ ձեռնարկվող քայլերի լրջությունը և պատասխանատվության ողջ չափը։ Որովհետև այսօր, երբ Ուկրաինան բառացիորեն պայքարում է իր գոյության համար, գլխավորը բանակի մարտունակությունն ու համախմբվածությունն է և հասարակության միասնությունը։ Արդյո՞ք ազդարարված փոփոխությունները միտված են դրան։ Հասարակությունը համոզված չէ։Եվ դա պետք է հաշվի առնել։ Եվ վերջապես դադարեցնել քաղաքական ինտրիգներն ու ներքին պայքարը»,- գրել է Կլիչկոն՝ նշելով, որ այսօր պետք է պայքարել մեկ բանի՝ Ուկրաինայի հաղթանակի համար։

Հիշնենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակի հրամանատարին փոխարինելու մասին առաջին անգամ  հրապարակային խոսել էր իտալական Rai հեռուստաալիքի հետ հարցազրույցում։

«Զալուժնի՞ն։ Մեզ պետք է վերափոխում, ղեկավարության փոփոխություն՝ ոչ միայն ռազմական։ Այդ հարցը վերաբերում է մարդկանց, որոնք պետք է ղեկավարեն Ուկրաինան։ Անհրաժեշտ է նոր սկիզբ»,- ասել էր Զելենսկին՝ պատասխանելով  ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարի հնարավոր հրաժարականի մասին լուրերը մեկնաբանելու հարցին։

Էմմա Չոբանյան