Թուրքիայում գնաճն օգոստոսից ի վեր ամենամսյա ամենամեծ թռիչքն է գրանցել

Լուրեր

23.02.2026 | 16:47
Հայ մարտիկը նորամուտը հաղթանակով է նշել UFC-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 16:38
Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով ժամանել է Իրան
23.02.2026 | 16:29
Արամ Հակոբյանը՝ շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
23.02.2026 | 16:17
Ալիևը Իրանի նախարարի հետ քննարկել է Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը, Արաքսի վրա կամրջի կառուցումը
23.02.2026 | 16:06
25 տարի հետո կատաստրոֆա է լինելու, պետք է մեր վերաբերմունքը փոխենք ջրի նկատմամբ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 15:55
Օմանը հաստատում է՝ ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլը տեղի կունենա Ժնևում հինգշաբթի օրը
23.02.2026 | 15:51
Հայկազ Բաղմանյանը վրիպել ու չի հայտարարագրել 1 մլն ԱՄՆ դոլար փոխառությունը․ փաստաբան
23.02.2026 | 15:40
20-ն ընդդեմ 1-ի․ ոստիկանը նախազգուշական երկու կրակոց է արձակել օդ ու կանխել Երևանում երիտասարդների միջև ծեծկռտուքի զարգացումը
23.02.2026 | 15:31
Հաշտության ուղին բարդ է՝ հաշվի առնելով, որ հայ 19  ձերբակալվածները գտնվում են Բաքվում. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 15:19
Մեսին պարտությունից հետո փորձել է մտնել մրցավարների սենյակ
23.02.2026 | 15:10
Շուտով «Turkish Airlines»-ը ՀՀ կգա․ այն Երևան-Լոս Անջելես թռիչքի համար մեծ ներուժ ունի. Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
23.02.2026 | 15:00
Երևան-Աբովյան ճանապարհի վթարից տուժածներ կան// զարգացումներ՝ Աջափնյակում սպանության գործից․ ԼՈՒՐԵՐ
23.02.2026 | 14:54
Ընտրական իրավունք ունեցող քաղաքացիները կարող են ժամանակավոր փոխել իրենց հաշվառման վայրը․ ԿԸՀ
23.02.2026 | 14:45
Հենրիխ Մխիթարյանը՝ գոլի մասին․ Վերջին պահին որոշեցի մտնել տուգանային հրապարակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 14:31
Արարատ Միրզոյանի ելույթը ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանում․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Հունվարին Թուրքիայում գնաճը գրանցել է ամենամեծ ամսական թռիչքը օգոստոսից ի վեր՝ դեկտեմբերի համեմատ աճելով 6,7%-ով, մինչդեռ տարեկան գնաճը հասել է գրեթե 65%-ի։ Այս մասին հայտնում է Duvar-ը՝ վկայակոչելով Թուրքիայի պետական վիճակագրական ինստիտուտի տվյալները։

Նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արձանագրվել է էական՝ 64,86 տոկոսի փոփոխություն, իսկ տասներկու ամսվա շարժական միջինի սկզբունքով՝ 54,72 տոկոս:

Նշվում է, որ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ամենացածր աճ գրանցած հիմնական խումբը հագուստն ու կոշկեղենն է՝ 40,62 տոկոս։ Մյուս կողմից, ամենաբարձր աճ գրանցած հիմնական խմբում ռեստորաններն ու հյուրանոցներն են՝ 92,27 տոկոսով։

«Մենք ակնկալում ենք, որ ամսական գնաճը զգալիորեն կնվազի փետրվարից»,- գնահատելով հունվարյան գնաճի տվյալները՝ ասել է գանձապետարանի և ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը։

Թուրքիայի գնաճի հետազոտական խմբի (ENAG) ոչ պաշտոնական տվյալների համաձայն, որը ստեղծվել է 2020 թվականին՝ երկրի գնաճը վերահսկելու համար, CPI-ն հունվարին աճել է 9,38 տոկոսով, իսկ տարեկան գնաճը կազմել է 129,11 տոկոս։

Էմմա Չոբանյան