Քաղաքական հաշվեհարդար, թե օրենքի պահանջ․ ինչու են ուզում մանդատազրկել ավագանու 5 անդամներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.06.2026 | 23:10
Նախագահը ստորագրել է վարորդականներից զրկվածներին վերաբերող օրենքը
25.06.2026 | 22:47
Հայաստանը և Իրանը կարևորել են 400 կՎ էլեկտրահաղորդման գծի շուտափույթ ավարտը
25.06.2026 | 22:33
Բաքուն ԱՄՆ Կոնգրեսում առաջին անգամ միջոցառում է կազմակերպել՝ նվիրված հայերի կողմից ադրբեջանցիների, իբր, «էթնիկ զտումներին»
25.06.2026 | 22:19
«45 օր՝ առանց սննդի․ առողջական վիճակը ծայրահեղ է գնահատվում»․ ինչու են բանտերում կալանավորները հացադուլի դիմում
25.06.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.06.2026 | 21:55
Աջապահյանը չարդարացվեց, բայց ազատվեց տնային կալանքից․ առաջին ատյանի դատավճիռը «ոչ պատշաճ» է ճանաչվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 21:43
Պորտուգալացի մարզիչ Ռիկարդո Դիոնիսիոն ավարտում է իր աշխատանքը «Արարատ» ֆուտբոլային ակումբում
25.06.2026 | 21:36
Ավելի քան 700 մլն դոլարի գործարք․ ԱՄՆ-ը Թուրքիային ինքնաթիռների շարժիչներ կմատակարարի իր առաջին տեղական կործանիչի համար՝ չնայած Կոնգրեսի առարկություններին
25.06.2026 | 21:24
Խուզարկություն, քվորման բացակայություն․ ինչու տապալվեց Գյումրիի ավագանու նիստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 21:15
ՌԴ մուտքի արգելք՝ քաղաքական հայացքների համա՞ր․ ինչ է առաջարկում Մարգարիտա Սիմոնյանը ՀՀ քաղաքացիների համար
25.06.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ում անկայունության հրահրման ճանապարհով, չհաջողվեց ապալեգիտիմացնել ընտրության արդյունքները․ Արթուր Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 20:46
ԿԿՀ-ն Տիգրան Խզմալյանին տուգանել է 200 հազար դրամով
25.06.2026 | 20:31
Քարոզարշավի «գինը»․ ինչքան են ծախսել քաղաքական ուժերն ու ինչ «նվերներ» են ստացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ 
25.06.2026 | 20:25
Առաջադրվել եմ ԱԺ փոխնախագահի պաշտոնում. Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 20:13
Ընտրական ցենզ սահմանելու փոփոխություններն օրինական ու սահմանադրական չեն․ Արամ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի ավագանու ընտրություններից շատ չանցած ավագանու 5 անդամ կարող է զրկվել մանդատից․ համագործակցության հուշագիր կնքած «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունները նախագիծ են մշակել, որով առաջարկում են մանդատից զրկել «Մայր Հայաստան» խմբակցության անդամներ Նարինե Հայրապետյանին, Սոնա Աղեկյանին, Զարուհի Փոստանջյանին և Գևորգ Ստեփանյանին, «Ազգային առաջընթաց» խմբակցությունից էլ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին։

Նախագծերի հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման պատճառը 5-րդ գումարման առաջին նստաշրջանի ընթացքում տեղի ունեցած նիստերի քվերակությունների կեսից ավելիին չմասնակցելն է, իսկ բացակայությունները հարգելի համարվելու վերաբերյալ տվյալներ Երևանի քաղաքապետարան չեն ներկայացվել։

Երևան քաղաքում ՏԻՄ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանվում է՝ ավագանու անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, եթե նա մեկ հերթական նստաշրջանի ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների ավելի քան կեսից կամ հանձնաժողովի նիստերի կեսից:

Ըստ նախագծերի՝ նիստերին որևէ քվերակության չեն մասնակցել Զարուհի Փոստանջյանն ու Հայկ Մարությանը։ Սոնա Աղեկյանը անցկացված 42 քվեարկություններից մասնակցել է 8-ին, Նարինե Հայրապետյանը՝ 10-ին, իսկ Գևորգ Ստեփանյանը՝ 7-ին։

Ուշագրավ է, որ Սոնա Աղեկյանին մանդատից զրկելու նախագծի հեղինակները «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանն ու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն են։ Խաչատրյանը Factor TV-ի հետ զրույցում ասաց՝ դիտավորություն փնտրել պետք չէ, այդպես է ստացվել:

Մյուս անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու նախագծերի տակ, բացի Գալջյանից և Խաչատրյանից, ստորագրել են նաև այլ անդամներ։

«Ազգային առաջընթաց» խմբակցության առաջնորդ Հայկ Մարությանի հետ կապ հաստատել չհաջողվեց․ նա այս նստաշրջանի որևէ նիստի չի մասնակցել՝ բացառությամբ վերջին նիստի, երբ ելույթ ունեցով և կոշտ քննադատեց քաղաքային իշխանությանը, իսկ Ավինյանը, ժամանակը լրանալու պատճառաբանությամբ, անջատեց նախկին քաղաքապետի խոսափողը։

«Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանը վստահ է՝ իրենց առաջնորդին ուզում են մանդատից զրկել բացառապես իր հայտարարությունների համար։ Իսկ նրա՝ նիստերին չներկայանալու մասով, խմբակցությունից պարբերաբար ասում էին, որ պատճառը երկրում չլինելն է։ Աբգարյանը հիշեցնում է՝ իրենց խմբակցությունը մի քանի անգամ քաղաքական ակցիա է արել՝ բոյկոտելով ավագանու նիստերը և նախապես հայտարարելով այդ մասին։ Ընդգծում է՝ բոյկոտը հարիր է ժողովրդավար երկրներին և չի կարող բացակայություն համարվել։

Այսօր Մարությանի գլխավորությամբ տեղի կունենա «Ազգային առաջընթաց» խմբակցության ժողով, կքննարկեն և կորոշեն՝ ներկայանալո՞ւ են արտահերթ նիստին, թե՞ ոչ։ Իզաբելլա Աբգարյանը չի բացառում, որ կարող է ամբողջ խմբակցությամբ մանդատները վայր դնելու հարց քննարկվել։

«Մայր Հայաստան» խմբակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը, որ ընտրություններից հետո վայր դրեց մանդատը, այս ամենը քաղաքական հետապնդում է համարում, պնդում է` քաղաքի կառավարումը ստանձնած երկու ուժերը փորձում են լռեցնել ակտիվ անդամներին և փակել քաղաքապետարանի դռներն իրենց խմբակցության անդամների առջև։

Անդրանիկ Թևանյանը պնդում է՝ իրենց խմբակցության անդամները ճնշումների ու հետապնդումների են ենթարկվում․ Նարինե Հայրապետյանն անգամ առևանգման մասին հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն, որից հետո մեկնել է երկրից և քաղաքական ապաստան խնդրել Ռուսաստանից։ Իսկ Արշակ Սարգսյանը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, որ մի խումբ անձինք հետապնդել են իրեն՝ նաև առանց պետհամարանիշի ավտոմեքենաներով։

Նախագծերի համահեղինակ Անի Խաչատրյանը հերքում է այն մեղադրանքները, թե այս ամենը քաղաքական հետապնդում է. ասում է` ավագանու 20-ից ավելի անդամ նույն հիմքով մանդատը կորցնելու վտանգի առաջ է կանգնած, բայց հուշագիր կնքած երկու խմբակցությունները որոշել են մանդատից զրկել նրանց, ովքեր ամենաշատն են բացակայել քվեարկություններից։

«Հանրային ձայն» խմբակցությունը դեռ չի որոշել՝ կմասնակցի՞ արտահերթ նիստին, թե՝ ոչ՝ Factor TV-ին փոխանցեց խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը։ Բայց ուշագրավ է, որ այդ նիստի օրակարգի վերջին հարցը հենց ինքը՝ «Հանրային ձայնի» ղեկավարն է հեղինակել։

Ավագանու արտահերթ նիստը նախատեսված է փետրվարի 5-ին, բայց օրը կարող է փոխվել՝ պայմանավորված գործակարգավարական խորհրդակցությամբ։ Այսօր էլ չեղարկվել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որի ժամանակ պիտի դրական կամ բացասական եզրակացություն տրվեր նախագծերին։

Ի դեպ, արտահերթ նիստին Սոնա Աղեկյանին մանդատից զրկելու վերաբերյալ նախագիծը զեկուցելու է «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը․ նիստերից մեկի ժամանակ քաշքշուկ էր տեղի ունեցել նրանց միջև։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան