50 միավոր տեխնիկա՝ 1 հատը 692 հազար դրամով․ որքանով է արդյունավետ եղել ձնամաքրիչների գնումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.07.2026 | 23:23
Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
15.07.2026 | 23:12
Թուրքիայում հեղաշրջման ու Էրդողանին տապալելու փորձից 10 տարի անց․ գիշեր, որը փոխեց Թուրքիան․ DW-ի անդրադարձը
15.07.2026 | 22:53
Երևանում Միսաք Մանուշյանի անվան այգում կբացվեն Աշոտ Հարությունյանի 13 հեղինակային քանդակները
15.07.2026 | 22:35
Ոստիկանությունը հայտնաբերել է սպանության, սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներին
15.07.2026 | 22:23
Հայտնի է՝ հուլիսի 16-ին որ հասցեներում էլեկտրամատակարարումը կդադարեցվի
15.07.2026 | 22:11
ԵՄ-ն երկարաձգել է Ուկրաինայի քաղաքացիների ժամանակավոր պաշտպանության մեխանիզմը, սակայն բացառել է զինապարտներին
15.07.2026 | 22:00
Հայաստանը COP17-ի հարթակը դիտարկում է միջազգային համագործակցությունն ամրապնդելու հնարավորություն
15.07.2026 | 21:52
«Շոգ է, բժժել են»․ Գյումրու ավագանու նիստում դժգոհեցին ասֆալտապատման ընթացքից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 21:40
Հայաստանն ու ՄԱԿ-ը մտադիր են ընդլայնել համագործակցությունը ցեղասպանության կանխարգելման ոլորտում
15.07.2026 | 21:25
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
15.07.2026 | 21:11
ՄԻՊ-ը ԵԽ պատգամավորի հետ քննարկել է ատելության խոսքի և իրավունքների պաշտպանության հարցերը
15.07.2026 | 21:00
Հուսամ՝ հայկական ապրանքների մուտքը Ռուսաստան կբացվի․ վարչապետն ասաց՝ պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ Անուշիկ Ավետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 20:52
«Ալաշկերտը» նախախաղային մարզում անցկացրեց Ղազախստանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 20:42
ԱՄՆ Սենատը ՌԴ-ի դեմ պատժամիջոցների վերանայված նախագիծ է ներկայացրել, որը կարող է առնչվել նաև Ադրբեջանին
15.07.2026 | 20:30
«Մուլտի վելնես»-ը կփոխանցվի Երևանի քաղաքապետարանի՞ն․ ինչ է սպասվում Ծառուկյանի ևս մեկ բիզնեսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի քաղաքապետարանը 2023 թվականին ձեռք է բերել 50 միավոր մայթ մաքրող տեխնիկա: Քաղաքապետարանն այս գնումն իրականացրել է «Մնացական Պողոսյան ԱՁ»-ից՝ յուրաքանչյուր միավորի համար վճարելով 692 հազար ՀՀ դրամ, այսինքն՝ 50 միավոր գնելու համար քաղաքային բյուջեից հատկացվել է 34 մլն 600 հազար ՀՀ դրամ։

Տեխնիկական բնութագրում սարքի ֆիրման նշված է VOTE, մակնիշը՝ QCA-165։ Votemachinery.com կայքում և համացանցում առհասարակ նշված մակնիշի ձնամաքրող սարք մեզ չհաջողվեց գտնել։

Վերջին օրերին, երբ մայրաքաղաքում առատ ձյուն էր տեղում, քաղաքացիները դժգոհում էին ձնամաքրման աշխատանքներից, չմաքրված փողոցների ու մայթերի լուսանկարներ հրապարակում։ Նշում էին, որ մայթերին չեն տեսել նոր տեխնիկան, փոխարենը դրանք նկատել են փողոցի երթևեկելի մասերում։

Քաղաքացիների դժգոհությունից ու քննադատությունից հետո քաղաքապետարանը և վարչական շրջանների ղեկավարները, նաև համայնքային այլ աշխատողներ սկսեցին լուսանկարներ տարածել՝ ցույց տալով, որ տեխնիկան օգտագործում են մայթերի ձյունը մաքրելու համար։ Քաղաքապետարանից հայտարարեցին, որ ձնամաքրման աշխատանքներում ներգրավված են ԵԱՍՄ հիմնարկն ու «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը, ընդհանուր առմամբ, աշխատել է 134 մասնագիտացված բազմաֆունկցիոնալ տեխնիկա՝ 106 միավոր ԵԱՍՄ հիմնարկից, 28 միավոր էլ՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից։

Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը, սակայն, գործակարգավարական վերջին նիստի ժամանակ հայտնեց, որ վարչական շրջանների ղեկավարներն էլ մասնավոր ընկերություններից են իրենց նախաձեռնությամբ տեխնիկա ներգրավել։ Սա այն դեպքում, երբ 2023-ի դեկտեմբերին քաղաքային իշխանությունը հայտարարում էր, թե ունեցած տեխնիկան բավարար է, իսկ հաշվարկում առկա է 38 վերապրոֆիլավորված աղ ցանող մեքենա։

Առատ տեղումները ցույց տվեցին, որ քաղաքային իշխանություններն այնքան էլ պատրաստ չեն ձմռանը։ Որոշ հատվածներում երթևեկությունը կաթվածահար էր եղել, անգամ համայնքային ավտոբուսներ էին վթարվել, որոշները մնացել էին ճանապարհին։ Քաղաքապետ Ավինյանն էլ գործակարգավարական վերջին նիստին հայտարարեց, թե ամենաշատ ձյունը տեղացել է ֆեյսբուքում։

Նա, այնուամենայնիվ, խոստովանեց՝ ձնամաքրման աշխատանքներում թերացել են, բայց ևս մեկ անգամ պնդեց, որ տեխնիկայի պակաս չեն ունեցել։

ԵԱՍՄ հիմնարկի տնօրեն Բագրատ Աղաջանյանը հունվարի 26-ին ազատվել էր աշխատանքից։ Ավինյանը, Factor TV-ի հարցին ի պատասխան, ասել է, որ այդ որոշումն ավելի վաղ է կայացրել և ուղիղ կապ չունի ձնամաքրման աշխատանքների հետ։ Այդ պաշտոնում նշանակվել է Ավինյանի նախկին խորհրդական, Դավթաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների նախկին ղեկավար Սաշա Կատվալյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան