Գորիսում կրակոցներ են հնչել․ հրազենային վնասվածքով քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Լուրեր

14.09.2026 | 23:23
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
14.09.2026 | 23:04
Գազամատակարարման դադարեցումներ Արարատի մարզի Այգեստան բնակավայրում, Բերդ քաղաքում
14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
14.09.2026 | 22:18
Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
Բոլորը

Այսօր Գորիսում կրակոցներ են հնչել։ Ավելի ուշ ոստիկանություն ահազանգ է ստացվել Գորիսի բժշկական կենտրոնից, որ հրազենային վնասվածքով քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց։ Այս մասին Factor.am-ին հայտնեց ՆԳՆ ոստիկանության  հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը։ 

Ըստ Գաբրիելյանի՝ մինչ այդ քաղաքացի է ահազանգել և տեղեկացրել, որ վիճաբանություն է տեղի ունենում։  

ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանն ավելի ուշ փոխանցեց, որ դեպքի առթիվ Սյունիքի մարզային վարչության Գորիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, իրականացվում է նախաքննություն։

«Դեպքը ժամը 12:10-ի սահմաններում է տեղի ունեցել, Գորիս քաղաքի Երևանյան խճուղուց դեպի «Հայ ֆրանսիական սրտաբանական կենտրոն» տանող ճանապարհի հատման խաչմերուկում։ Մի քանի անձանց մասնակցությամբ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում արձակվել են հրազենային կրակոցներ, որի հետևանքով նրանից մեկը ձախ ազդրի շրջանում ստացել է վնասվածք և տեղափոխվել բուժհաստատություն»։ Մամուլի քարտուղարը հայտնեց, որ միջադեպի մասնակից անձանց ինքնությունները պարզվել են․ միջոցներ են ձեռնարկվում նրանց վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Անի Թամրազյան