ՊԵԿ-ը բացահայտել է Իրանից ծխախոտի անօրինական ներմուծման մի քանի դեպք

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչությունը շարունակում է անընդմեջ պայքարն Իրանի Իսլամական Հանրապետությունից ծխախոտի անօրինական ներմուծման դեմ․ տեղեկացնում են ՊԵԿ-ից։

2024թ-ի հունվարին նմանատիպ մի քանի դեպք է բացահայտվել:

Այսպես, հունվարի 15-ին Իրանից Հայաստան ցեմենտ տեղափոխած բեռնատարի նկատմամբ Մեղրիի մաքսակետում իրականացված մաքսային հսկողության ժամանակ, մաքսային ծառայողների մոտ կասկած է առաջացել, որ հնարավոր է բեռնատարում թաքցված լինի ծխախոտ։ Մանրակրկիտ զննման նպատակով բեռնատարն ուղեկցվել է «Հարավային տերմինալ» ՓԲԸ մաքսային հսկողության գոտի: Մաքսային զննման արդյունքում կիսակցորդի կողային ալյումինե պրոֆիլների մեջ հայտնաբերվել է 2500 տուփ ծխախոտ։

Մեկ այլ դեպքով,  հունվարի 21-ին Իրանից Հայաստան մետաղական արտադրանքներ տեղափոխած վրացական հաշվառման բեռնատարի նկատմամբ իրականացված մաքսային զննման արդյունքում, կիսակցորդի  գաղտնարանից և առջևի պատին ամրացված լամինատե շերտի տակից հայտնաբերվել է 1900 տուփ ծխախոտ։

2023 թվականի ընթացքում Մեղրիի մաքսակետի աշխատակիցների կողմից 117 դեպքով հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցման և չհայտարարագրման եղանակով Իրանից ապօրինի ներմուծված ընդհանուր 56 հազար 795 տուփ ծխախոտ։ Բացի այդ՝ 4 դեպքով էլ հայտնաբերվել է Հայաստանից Իրան արտահանվող 4950 տուփ տաքացվող ծխախոտի գլանակ և 50 հատ  տաքացվող ծխախոտի էլեկտրական սարք։

Վերոնշյալ դեպքերով Հարավային մաքսատուն-վարչությունում հարուցվել են մաքսային կանոնների խախտման վերաբերյալ վարույթներ՝ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 313-րդ և 316-րդ հոդվածների հատկանիշներով։

Իրանից Հայաստան ծխախոտ ապօրինի տեղափոխելու համար կիրառվում  են տարատեսակ հնարքներ և թաքցման եղանակներ, մասնավորապես՝ օգտագործվում են բեռնատարների և ավտոբուսների կառուցվածքի տարբեր հատվածներում  նախապես պատրաստված գաղտնարաններ, որպես քողարկող ապրանք՝ օգտագործվում են օրինական գործունեությամբ զբաղվող տարբեր կազմակերպությունների կողմից ներմուծվող բեռները, ինչպես նաև ֆիզիկական անձինք երբեմն ծխախոտը թաքցնում են իրենց մարմնի վրա և ուղեկցող ուղեբեռներում։

ՊԵԿ-ը հորդորում է քաղաքացիներին զերծ մնալ նմանատիպ հնարքների կիրառումից և ապրանքների տեղափոխումը ՀՀ պետական սահմանով կազմակերպել  բացառապես օրինական ճանապարհով: