Անի Իսպիրյանի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Օրերս աշխատանքից ազատված Էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել։ Այս մասին հայտնում են իրավապահ համակարգում Factor.am-ի աղբյուրները։ Նշենք, որ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնել է, որ Անի Իսպիրյանը տանն է, ինչպես նաև կարծիք հայտնել, թե նա «անբասիր անձնավորություն» է։

Քննչական մարմինն ու Դատախազությունը Իսպիրյանի խափանման միջոցի, ներկայում նրա գտնվելու վայրի մասին տեղեկություններ չեն հայտնում, բայց Վահան Քորոբյանի խոսքից կարելի է եզրակացնել, որ նա ազատ է արձակվել ձերբակալումից, սակայն վարույթն իրականացնող մարմինը ներկայացրել է նրա նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդություն։

Հիշեցնենք, որ Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ չարաշահումների դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում ձերբակալվել են փոխնախարարի պաշտոնից ազատված Իսպիրյանը և այլ անձինք, որոնց թվում՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը։ Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 2 ամիս ժամկետով։ Երեկ կալանավորվել էր նաև «Սիներջի» ընկերության հիմնադիր Աշոտ Հովհաննիսյանը։