Թուրքիայի հետ F-16 կործանիչների գործարքն ինչպես կազդի Հունաստան-ԱՄՆ հարաբերությունների վրա․ անդրադարձ

Լուրեր

12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
12.09.2026 | 12:53
Հայաստանի 4 մարզում և Երևանում Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
Բոլորը

Հունաստան-ԱՄՆ հարաբերությունները կախված են և միշտ կախված կլինեն Թուրքիայից։ Չնայած իրավիճակն իդեալականացնելու փորձերին՝ իրականությունն այն է, որ այդ կապն անհերքելի է։ Այս ճշմարտությունն ընդգծող վերջին օրինակում Վաշինգտոնը միտումնավոր հետաձգել էր F-35 կործանիչներ գնելու՝ Հունաստանի խնդրանքի հաստատումը մինչև Թուրքիայի հետ F-16-երի գործարքի ավարտը: Այս մասին ասվում է հունական ekathimerini-ի անդրադարձում։

Լրատվամիջոցը գրում է, որ կարևոր է ընդունել՝ Վաշինգտոնում որոշում կայացնողների մի զգալի մասը համոզված է, որ ԱՄՆ-ը չպետք է անի ոչինչ, որը կարող է խախտել Թուրքիայի հետ նրա հարաբերությունները: Այս հակումն ակնհայտ է, քանի որ նրանք աչք են փակում ՀԱՄԱՍ-ի և Իրանի հետ Անկարայի կապերի վրա:

«Թուրքական ընկերությունները պատժամիջոցների չեն ենթարկվում՝ չնայած Ռուսաստանի դեմ էմբարգոյի ակնհայտ խախտումներին։ Անտեսվում են նույնիսկ Թուրքիայի մեքենայությունները՝ կապված ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հետ: Ընդհանուր առմամբ, ՆԱՏՕ-ի իրենց դաշնակցի ցանկացած կասկածելի վարքագիծ արդարացնելու պատրաստակամություն կա։ Ակնհայտ է զգուշավորությունը՝ չձեռնարկել որևէ գործողություն, որը կարող է վշտացնել Անկարային, ինչպես, օրինակ, չհրապարակելու նամակը, որտեղ նկարագրված են F-16-ների վաճառքի հետ կապված պայմանները»,- նշում է հոդվածագիրը։

Նշվում է, որ Աթենքը զգալի ռիսկի է դիմել՝ ամբողջ սրտով աջակցելով Ուկրաինային ընդդեմ Ռուսաստանի՝ չփորձելով պահպանել հավասարակշռությունը Մերձավոր Արևելքում կամ որևէ այլ վայրում: Բացի այդ, նա Միացյալ Նահանգներին թույլտվություն է տրամադրել Հունաստանում ռազմակայաններ հիմնել։

«Բայդենի վարչակազմի մոտեցումը Հունաստանի և Թուրքիայի նկատմամբ երկու հարց է առաջացնում փորձառու դիվանագետների և վերլուծաբանների շրջանում: Նախ՝ ենթադրություններ կան այն մասին՝ արդյո՞ք «հավատարիմ» դաշնակիցը կարող է դիտվել որպես «կարթի վրայի ձուկ»։ Երկրորդ՝ անորոշություն կա այն հարցում, թե ինչպես կարձագանքի Վաշինգտոնը, եթե Հունաստանն ու Թուրքիան նորից հայտնվեն հակամարտության եզրին, ինչպես երևում է այնպիսի միջադեպերից, ինչպիսիք են 1996-ի ճգնաժամը կամ 2020-ի լարվածությունը: Այս երկու հարցերն էլ օրինաչափ են»,-եզրափակում է լրատվամիջոցը։

Էմմա Չոբանյան