Ալմաթիում մեկնարկում է ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստը

Լուրեր

15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:44
Շախմատի Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 10-րդն է վարկանիշով
15.09.2026 | 20:30
«Էդ տեսակի հետ ինչ խոսես»․ Առուշանյանի ճանապարհը դեպի Փաշինյանի «Համերաշխություն». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Փետրվարի 2-ին Ալմաթիում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, իսկ այսօր մեկնարկում է Digital Almaty 2024 միջազգային ֆորումը, որին կմասնակցեն ԵՏՄ կառավարությունների ղեկավարները, գրում է Սպուտնիկի ղազախստանյան ծառայությունը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ղազախստանի հարավային մայրաքաղաք կգնան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմայլովը, Ղրղզստանի Նախարարների կաբինետի նախագահ Ակըլբեկ Ջապարովը, Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը, ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը։

Օրակարգում է ԵՏՄ ինտեգրացիոն տեղեկատվական համակարգերի զարգացումը, ԵՏՄ-ում էլեկտրոնային առևտրի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծումը, ԵՏՄ երկրների երկաթուղիների ինտեգրացիոն փոխգործակցությունը։

Եվրասիական միջկառավարական խորհուրդը կքննարկի նաև ԵՏՄ երկրներում մակրոտնտեսական իրավիճակը և կայուն տնտեսական զարգացումն ապահովելու առաջարկները։

Նախատեսվում է քննարկել ԵՏՄ անդամ երկրների համատեղ նախագծերը գյուղատնտեսական ապրանքների և սննդամթերքի երկաթուղային և մուլտիմոդալ փոխադրումների վերաբերյալ «Եվրասիական Ագրոէքսպրես»-ը։

Հիշեցնենք՝ 2024 թվականի հունվարի 1-ից Հայաստանը ստանձնել է ԵՏՄ նախագահությունը։