Թուրքիայի բանկերը սկսել են փակել ՌԴ-ից ընկերությունների հաշիվները

Լուրեր

07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Թուրքիայի մի շարք մասնավոր բանկեր փակել են ռուսական ընկերությունների հաշիվները, ինչը պայմանավորված է պատժամիջոցների հետ կապված ԱՄՆ-ի աննախադեպ ճնշումներով։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին անանունության պայմանով  հայտնել է երկրի բանկային հատվածի աղբյուրը։

«Վեդոմոստին» էլ, վկայակոչելով Թուրքիայի հետ բիզնեսով զբաղվող ձեռնարկատերերին, ֆինանսական խորհրդատուներին և բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչներին, գրում է, որ որոշ թուրքական բանկեր սկսել են փակել ռուսական ընկերությունների հաշիվները և խստացնել ՌԴ-ից ֆիզիկական անձանց նկատմամբ պահանջները։

Լրատվամիջոցի զրուցակիցներից մեկը նշել է, որ թուրքական բանկերը ռուսական ընկերությունների հաշիվներ փակել են դեռևս 2022 թվականին, բայց այն ժամանակ խոսքը պատժամիջոցների ենթարկված կազմակերպությունների մասին էր։ Այժմ այլ ընկերությունների հետ հարաբերությունները դադարեցվում են։

«Այո, կան հաշիվների փակման նման օրինակներ։ Դա պայմանավորված է ԱՄՆ-ի ճնշմամբ, աննախադեպ ճնշումներով», – ասել է գործակալության զրուցակիցը։

Թուրքական Ekonomim-ը հայտնել էր, որ Թուրքիայի Առևտրի նախարարությունը կազմել է այն ընկերությունների ցուցակը, որոնք խնդիրներ ունեն Ռուսաստանից վճարումների հետ կապված, և միջոցներ են ձեռնարկվում։ Լրատվամիջոցը նշել էր, որ թուրք արտահանողները բախվել են բանկերի մերժումների հետ, որոնք հրաժարվում են Ռուսաստանից դրամական փոխանցումներ ընդունել ապրանքների դիմաց վճարելու համար։

Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ լրատվամիջոցները հայտնել էին, որ թուրքական բանկերը հրաժարվում են աշխատել ռուսական բանկերի հետ՝ վախենալով պատժամիջոցներից։ Խոսքը թե՛ թղթակցային հարաբերությունների խզման, թե՛ առանց պայմանագրերի պաշտոնական փակման վճարումների գործընթացի կասեցման մասին է։

Էմմա Չոբանյան