Սամվել Ալեքսանյանի դստեր ընկերությունները 860 մլն դրամի արտոնություն են ստանում կառավարությունից

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը մաքսային արտոնություն կտա Սամվել Ալեքսանյանի դստեր ընկերություններին։

Factor.am-ը կառավարության հրապարակած փաստաթղթերի ուսումնասիրությունից տեղակացավ, որ «Անիթեքս» ընկերությունը կազատվի 628 մլն դրամ մաքսատուրքից։

Անկողնային պարագաների արտադրությամբ զբաղվող այս ընկերությունը 7․1 մլրդ դրամի հումք է ձեռք բերելու ոչ ԵՏՄ անդամ պետություններից։ Ընկերությունում այս պահին առկա է 120 աշխատատեղ՝ 163 հազար դրամ միջին աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2028 թվականը նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 170-ի՝ 200 հազար դրամ միջին աշխատավարձով։

Factor.am-ն իրավաբանական անձանց պետական ռեգիստրից տեղեկացավ, որ ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին, գտնվում է Արարատի մարզում։ Նույն աղբյուրի համաձայն՝ «Անիթեքս»-ի միակ սեփականատերը «Նաթքոմ Լիմիթեդ» ընկերությունն է, որը գրանցված է Կիպրոսում։

232 մլն դրամի մաքսային արտոնություն էլ կտրվի նույն ոլորտում բիզնես գործունեություն ծավալող «ԷՅ ԲԻ ՍԻ ՏԵՔՍՏԻԼ» ընկերությանը, որը պատրաստվում է 4․58 մլրդ դրամի հումք ներմուծել՝ սրբիչների արտադրության համար։ Այս ընկերությունը ևս գտնվում է Արարատի մարզում, հիմնադրվել է 2017 թվականին։

Factor.am-ն իրավաբանական անձանց պետական ռիգիստրից տեղեկացավ, որ «ԷՅ ԲԻ ՍԻ ՏԵՔՍՏԻԼ» ընկերության միակ սեփականատերը ևս «Նաթքոմ Լիմիթեդ» ընկերությունն է։

«Հետքն»-ն ավելի վաղ հղում անելով Կիպրոսի ռեգիստրին գրել էր, որ այս ընկերության 40% բաժնեմասը պատկանում է Աստղիկ Ալեքսանյանին։ Երկու ընկերություններին տրվող ընդհանուր արտոնությունը կազմում է 860 մլն դրամ։

Նարեկ Կիրակոսյան