«Երկու հոգի գալիս էին, ծխախոտը ծխում, երկու քար դնում»․ ինչու են մայթերը բարեկարգվում ձմռան սեզոնին․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
Բոլորը

Երևանի Մաշտոցի պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկին հարակից մայթի մի հատվածն արդեն մի քանի օր է՝ կանաչ ցանցով է առանձնացված։ Պատճառը հին սալահատակը նորով փոխելու աշխատանքներն են, որոնք դեռ չսկսված, կանգ են առել տեղացած առատ ձյան և ջերմաստիճանի կտրուկ նվազման հետևանքով։ Քաղաքացիները ստիպված են քայլել մեքենանների համար նախատեսված երթևեկելի առաջին գոտու մի հատվածով։ Չնայած այն սահմանազատված է երթևեկելի մասից՝ քաղաքացիները երբեմն դժվարությունների են բախվում։  

Մեր նկարահանման ժամանակ տարածքում աշխատակիցներ կային, նրանք, սակայն, մեր հարցերին չցանկացան պատասխանել։ Քաղաքապետարանից Factor TV-ին փոխանցեցին, որ աշխատանքներն իրականացվում են Կենտրոն վարչական շրջանի մայթերի բարեկարգման ծրագրով։ Ըստ քաղաքապետարանի՝ 2023-ի վերջին «Առնա» ՍՊԸ-ն և «Աբաջանյան Շին» ՍՊԸ-ն շահել են կենտրոնի մի շարք տարածքներում մայթերի բարեկարգում իրականացնելու մրցույթը։ «Առնա» ՍՊԸ-ի տնօրենը՝ Ալբերտ Սեդրակյանը Factor TV-ին փոխանցեց, որ տարածքի քանդման աշխատանքները սկսել են մոտ երկու շաբաթ առաջ։

Ընկերության տնօրենի խոսքով՝ աշխատանքներն սկսելուց հինգ օր հետո առատ ձյունը և ջերմաստիճանի կտրուկ նվազումն են խանգարել դրանց ընթացքին։ Քաղաքապետարանից փոխանցում են, որ Կենտրոն վարչական շրջանում մայթերի բարեկարգման աշխատանքների իրականացման պայմանագրի ժամկետը 180 օր է։ Այստեղ բաց է մնում հարցը՝ իսկ ինչո՞ւ է քաղաքապետարանը որոշել հենց այս սեզոնին մայթերի բարեկարգում սկսել, եթե եղանակը կարող էր խանգարել դրանց։  

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան