Լավրովը փետրվարի 1-ին հանդիպելու է ԱՊՀ երկրների դեսպաններին, ավելի ուշ՝ ՀԱՊԿ երկրների խորհրդարանականներին

Լուրեր

15.09.2026 | 14:18
Բացահայտելով պրեմիում դասի թռիչքի արտոնությունները․ IDBank-ը միացել է Visa-ին և Wizz Air-ին՝ ներկայացնելու ճամփորդական նոր սերնդի արտոնությունները Հայաստանում
15.09.2026 | 14:17
Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը․ Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:11
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 14:08
Պարո՛ն Ղազարյան, Ձեր գործով զբաղվե՛ք, արվեստը թողե՛ք արվեստագետներին․ Ռուզաննա Երեմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:07
Հայաստանի գավաթ. հայտնի են 1/8 եզրափակիչի զույգերը
15.09.2026 | 13:59
Կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի՛, լինի՛ վաղը, լինի՛ հարատև․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:50
Ռուսական նավն ազդանշանային հրթիռներ է արձակել դանիական ուղղաթիռի ուղղությամբ
15.09.2026 | 13:42
Լարված իրավիճակ՝ Գյումրիի ավագանու նիստում․ Սիմոնյանը լքեց դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:33
Վաշինգտոնում հայկական բրենդիի համտեսի երեկո է անցկացվել
15.09.2026 | 13:28
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 13:27
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
15.09.2026 | 13:20
Վանաձորի ընտրությունները 2027 թվական հետաձգելու իրավական հիմք չկա․ «Անկախ դիտորդ»
15.09.2026 | 13:09
Աբովյան, Մասիս, Մարտունի, Վարդենիս․ հայտնի են մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրությունների օրերը
15.09.2026 | 13:02
Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Պեկին
15.09.2026 | 12:59
Խաժակ Թովմասյանը մատնանշել է այն ոստիկաններին, որոնք իր նկատմամբ բռնություն են կիրառել․  փաստաբանը հայտարարություն է տարածել
Բոլորը

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 1-ին աշխատանքային նախաճաշ կունենա երկրում հավատարմագրված ԱՊՀ անդամ երկրների դեսպանների հետ և կներկայացնի կազմակերպությունում Ռուսաստանի նախագահության առաջնահերթությունները։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Փետրվարի 1-ին Մոսկվայում տեղի կունենա Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի ավանդական աշխատանքային նախաճաշը մեր երկրում հավատարմագրված ԱՊՀ անդամ երկրների դեսպանների հետ։Սպասվում է, որ հանդիպման ընթացում նախարարը կտեղեկացնի գործընկերներին  միջազգային և տարածաշրջանային օրակարգի առանցքային հարցերի վերաբերյալ ՌԴ-ի մոտեցումների մասին, կամփոփի 2023 թվականին Համագործակցության շրջանակներում բազմակողմ փոխգործակցության արդյունքները և կուրվագծի այս տարի կազմակերպությունում Ռուսաստանի նախագահության առաջնահերթությունները»,- ասել  է Զախարովան։

Բացի դրանից՝ նա հայտնել է, որ Լավրովը փետրվարին 7-ին էլ հանդիպում կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների խորհրդարանականների հետ՝ քննարկելու կազմակերպության պատասխանատվության ոլորտում ստեղծված իրավիճակը։

«Փետրվարի 7-ին Մոսկվայում տեղի կունենա Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների հանձնաժողովների նախագահների հանդիպումը։ Կքննարկվեն միջազգային հարաբերությունների, պաշտպանության, անվտանգության հարցեր, ինչպես նաև հանդիպում Ռուսաստանի Դաշնությունում ՀԱՊԿ երկրների դեսպանների հետ։ Նախատեսվում է մտքեր փոխանակել կազմակերպության պատասխանատվության գոտում և հարակից շրջաններում տիրող իրավիճակի շուրջ»,- նշել է Զախարովան՝ հավելելով, որ քննարկվելու են միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցեր։

Էմմա Չոբանյան