Արգելանք է դրվել մի շարք ներկա ու նախկին պաշտոնյաների գազալցակայանների վրա

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վերջին տարիներին հանրապետությունում ավելացել է գազով գործող ավտոմեքենաներում և ավտոգազալիցքավորման ճնշակայաններում (ԱԳԼՃԿ) տեղի ունեցած պայթյունների ու հրդեհների քանակը: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք հիմնականում առաջանում են ԱԳԼՃԿ-ների շահագործման ժամանակ հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ-իրավական փաստաթղթերի պահանջների խախտման, ինչպես նաև հրդեհային անվտանգության կանոնների պահանջների անտեսման հետևանքով:

Հրդեհների և տեխնածին վթարների կանխարգելման, հետևանքների վերացման, դրանց հետևանքով հասարակությանը և տնտեսությանը հասցվող վնասների ռիսկի նվազեցման, ինչպես նաև բնակչության և շրջակա միջավայրի պաշտպանության նպատակով, դեռևս հունիս ամսին ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանի կողմից հանձնարարվեց մանրակրկիտ հետազոտություններ իրականացնել Երևան քաղաքում շահագործվող անխտիր բոլոր ԱԳԼՃԿ-ներում և հրդեհային ու տեխնիկական անվտանգության նորմատիվ-իրավական փաստաթղթերի պահանջների խախտումների դեպքում կասեցնել դրանց շահագործումը՝ անկախ պատկանելիությունից:

ՀՀ ԱԻՆ աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցների կողմից հունիսին հրդեհատեխնիկական հետազոտություններ էին իրականացվել Երևան քաղաքի տարածքում շահագործվող թվով 23 ԱԳԼՃԿ-ներում, որոնց արդյունքներով օբյեկտների ղեկավարներին հանձնվել էին կարգադրագրեր՝ արձանագրված հակահրդեհային թերությունները սահմանված ժամկետներում վերացնելու համար: Ժամկետները լրանալուց հետո կատարվել է կրկնակի ստուգայց՝ պարզելու արդյոք թերությունները վերացված են, թե ոչ: Արդյունքում, թվով 12 ԱԳԼՃԿ-ների նկատմամբ կայացվել են որոշումներ՝ դրանց շահագործումն արգելելու վերաբերյալ: Դրանք են՝

«ԳԱՕՄ գրուպ» ԱԳԼՃԿ, Դավիթաշեն 3-րդ թաղ, 19/2

«Արտ Թամ» ԱԳԼՃԿ, Արտաշատի խճ. 103/2

«Լիլ Սթար» ԱԳԼՃԿ, Նորագավիթ 1-ին փ.

«Մուլտի գազ» ԱԳԼՃԿ, Գյուրջյան փողոցին հարող տարածք

«Կելլի և Վիլիամս» ՍՊԸ ԱԳԼՃԿ, Շիրազի փող. 43

«Ռոբել» ԱԱԿ ԱԳԼՃԿ, Լուկաշինի խճ. 5

«Խճաքար-մուսա» ՍՊԸ ԱԳԼՃԿ, Տիչինայի 140

«Պոդո առաջին» ԱԳԼՃԿ, Արին Բերդի 2-րդ նրբ.7/2

«Գուրգեն Դավթյան» ՍՊԸ ԱԳԼՃԿ, Նորք-Մարաշ տանող ավտոճանապարհ

«Քար գազ Սերվիս» ԱԳԼՃԿ, Սասնա Ծռեր 1/5

«Օկտան ԴՊ» ԱԳԼՃԿ, Գրիբոյեդով 48

«Ավտոստոպ» ՍՊԸ ԱԳԼՃԿ, Սասունցի Դավիթ փող. 87

Շահագործումն դադարեցնելուց հետո նշված ԱԳԼՃԿ-ներից մի քանիսն արդեն իսկ իրականացրել են որոշակի աշխատանքներ հակահրդեհային թերությունները վերացնելու ուղղությամբ: Նախարար Հրաչյա Ռոստոմյանի հանձնարարակով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն այսուհետ ևս խստորեն հետևելու է ԱԳԼՃԿ-ների կողմից «Հրդեհային անվտանգության մասին» և «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքների համաձայն հրդեհային և տեխնիկական անվտանգության պահանջների կատարմանը, ինչը թույլ կտա բացառել հրդեհների, տեխնածին վթարների առաջացման հնարավորությունը և խուսափել ծանր հետևանքներից: