Կոռուպցիա ԿԱ՛ Կոռուպցիա․ ԹԻՀԿ-ի զեկույցը Փաշինյանին հիշեցնում է չկատարված խոստումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թրանսփարենսի Ինթերնեշնլ միջազգային կազմակերպությունն այսօր հրապարակել է կոռուպցիայի ընկալման 2023 թվականի ինդեքսը, որում Հայաստանը, ըստ էության, առաջընթաց չի գրանցել։ Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթիվն այս տարի 47 է՝ նախորդ 46-ի փոխարեն։

Հայաստանում կոռուպցիան շարունակում է լուրջ հիմնախնդիր մնալ, որը կառավարելի չէ, այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված ասուլիսի ընթացքում հայտարարեց ԹԻՀԿ-ի հայաստանյան գրասենյակի ծրագրերի համակարգող Վարուժան Հոկտանյանը։

Ինչո՞ւ համաթվի մեկ միավոր ավելացումը չի կարող համարվել ձեռքբերում՝ Factor TV-ն հետաքրքրվեց Հոկտանյանից։ Հակակառուպցիոն ոլորտի փորձագետի դիտարկմամբ՝ լավ ցուցանիշ կարող է համարվել 50 և ավելի միավորը, այնինչ Հայաստանը երբեք չի հատել այս շեմը։

Այսօր հրապարակված համաթիվը ձևավորվել է 2022 թվականի ամբողջ ընթացքում և 2023-ի առաջին կեսին իրականացված ուսումնասիրությունների հիման վրա։ Հակակոռուպցիոն ոլորտի փորձագետի խոսքով՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպության Բեռլինում գտնվող կենտրոնակայանն ուսումնասիրում է համաթվի կապը տարբեր ոլորտների հետ։

Չնայած Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ կոռուպցիայի դեմ անզիջում պայքարի, կոռուպցիայի հետ կոմպրոմիսի չգնալու ականջահաճո հայտարարություններով, վարչապետության 6-րդ տարում արձանագրում է՝ ժողովրդին տված խոստումները կյանքի չեն կոչվել՝ կոռուպցիան ամենուր է։

Փաշինյանը կոռուպցայի դեմ պայքարում շեմ էր սահմանել՝ մինչև 2022 թվականը Թրանսփարենսի Ինթերնեշնլ կազմակերպության կողմից ներկայացվող կոռուպցիայի համաթիվը հասցնել 55-ի։ Այս մասին նշված է ՀՀ հակակառուպցիոն ռազմավարության 2019-22 թվականների հաստատված ծրագրում։ Փաշինյանի այս խոստումը չի կատարվել՝ Հայաստանը շարունակում է գտնվել կոռուպցիայի դեմ ոչ բավարար պայքար մղող երկրների ցանկում։

Փաշինյանը տարբեր «մանր ու մեծ չինովնիկների» թալանածը վերադարձնելու գործընթացի ձախողման մեղավորներ է համարում գլխավոր դատախազին, Քննչական կոմիտեի նախագահին և Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին։ Վարչապետն իր թերացումների մասին ոչ մի բառ չի ասում՝ արդյո՞ք ինքն ամեն ինչ է արել, որ թալանվածը հետ վերադարձվի։ Նիկոլ Փաշինյանը 2023 թվականի նոյեմբերի 23-ի նիստում էր մատնանշել կոռուպցիայի դեմ պայքարում իր ներդրումը։

Ո՛չ աշխատավարձերի բարձրացումն իրավապահ համակարգում, ո՛չ էլ համապատասխան օրենքների ընդունումը, ըստ Վարուժան Հոկտանյանի, չեն կարող Փաշինյանին՝ որպես քաղաքական ղեկավարի ազատել կոռուպցիայի դեմ պայքարի ձախողման մեղավորությունից։

Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում իշխանությունը ԹԻ-ի հրապարակած տվյալներից հետևանություններ կանի՞, թե՞ հարկատուն կշարունակի արձանագրել, որ առանց մրցույթի պետական բյուջեի հաշվին պաշտոնյաների հետ փոխկապակցված անձանց ընկերություններից գնումներ են կատարվում։ Այս հարցերի պատասխանն իշխող ուժի պատգամավորներից որևէ մեկից չհաջողվեց ստանալ։ Factor TV-ն չկարողացավ ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում կապվել նրանց հետ․ մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան