77 քմ մակերեսով բնակարան, 2009թ. «Նիվա»․ ի՞նչ գույք է հայտարարագրել աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը համարվող Պուտինը

Լուրեր

01.11.2024 | 23:19
Հրդեհ Գյումրու տներից մեկում
01.11.2024 | 23:00
Թուրքիան 2021թ․ ի վեր մերժել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակել ավելի քան 8521 բանտարկյալների՝ թիրախավորելով քաղբանտարկյալներին
01.11.2024 | 22:44
Տաջիկստանում 1500 մարդ է ձերբակալվել` «կախարդների դեմ ուժեղացված ստուգման» ժամանակ
01.11.2024 | 22:29
Թուրքիայի իշխանությունները ծրագրում են «օտարերկրյա գործակալների» մասին օրենք ընդունել՝ քննադատության դեմ պայքարելու համար․ Bloomberg
01.11.2024 | 22:14
Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում բացվել է Հայաստան-Ֆրանսիա բարեկամության սենյակ
01.11.2024 | 22:00
Զգուշացե՛ք, դռները չեն փակվում. քաոսային իրավիճակ` մետրոյի կայարաններում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.11.2024 | 21:48
Գրիգորյան-Մուստաֆաև հանդիպումը ցույց տվեց՝ Ադրբեջանը կգնա սահմանազատման ուղիով․ Հրայր Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.11.2024 | 21:32
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
01.11.2024 | 21:16
Ադրբեջանի Մեջլիսի նախագահն ու Բաքվում ՌԴ դեսպանը Եվրախորհրդարանի «հակաադրբեջանական գործողություններն» են քննարկել
01.11.2024 | 21:00
Բաքվում նավթավերամշակման գործարանի տարածքում գազի արտանետումից մշուշ է առաջացել` սուր հոտի տարածմամբ
01.11.2024 | 20:44
Կրեմլը՝ Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ադրբեջանական գազի հնարավոր մատակարարումների մասին
01.11.2024 | 20:30
Ան«վեթինգ» դատավորները․ ԲԴԽ-ն չունի բարեվարքության ստուգում չանցած դատավորների ցուցակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.11.2024 | 20:18
Հրդեհ Ամիրյան փողոցի շենքերից մեկում. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ
01.11.2024 | 20:00
Մեծ առճակատում՝ Հարիսի և Թրամփի միջև․ ո՞վ կլինի ԱՄՆ-ի նոր նախագահը․ զրույց Տիգրան Մուղնեցյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.11.2024 | 19:47
Թեհրանը կպատասխանի Իսրայելին մահացու հարվածով՝ օգտագործելով իր թաքնված հնարավորությունները․ իրանցի գեներալ
Բոլորը

ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հրապարակել է առաջիկա նախագահական ընտրություններում գրանցված թեկնածու Վլադիմիր Պուտինի հայտարարագիրը։ Նրա եկամուտների ընդհանուր գումարը վեց տարվա ընթացքում կազմել է 67 միլիոն 591 հազար 875 ռուբլի։ Ըստ հայտարարագրի՝ նշված գումարը Պուտինը ստացել է աշխատավարձից, բանկային ավանդներից ստացված եկամուտներից, արժեթղթերից, զինվորական կենսաթոշակից, կենսաթոշակից և գույքի վաճառքից ստացված միջոցներից, փոխանցում է Կոմերսանտը։

Հայտարարագրում նշված է նաև հետևյալ գույքը․ 1 բնակարան Սանկտ Պետերբուրգում՝ 77 քմ մակերեսով, 1 ավտոտնակ Սանկտ Պետերբուրգում՝ 18 քմ, 3 մարդատար ավտոմեքենա՝ 1960 թվականի ԳԱԶ М21, 1965 թվականի ԳԱԶ М21, 2009 թվականի «Նիվա» մակնիշի ավտոմեքենա, ինչպես նաև 1987 թվականի արտադրության «Սկիֆ» մեքենայի կցասայլակ։

Պուտինը նաև նշել է բանկային 10 հաշվեհամար, որոնցում կա 54 416 604,52 ռուբլի ու Սանկտ-Պետերբուրգի բանկի 230 արժեթուղթ (մեկ արժեթղթի արժեքը 280,49 ռուբլի է)։

Անսահմանափակ ժամկետով օգտագործման համար նշված է բնակարան Մոսկվայում (153,7քմ) և 18 քմ ավտոկայանատեղի Սանկտ Պետերբուրգում։

Մինչդեռ ՌԴ նախագահի իրական ունեցվածքի մասին տեղեկությունները, որոնք հայտնվել են տարբեր լրատվամիջոցներում, այլ պատկեր են ցույց տալիս։

Այսպես, ըստ որոշ գնահատականների՝ Պուտինը համարվում է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը։ Hermitage Capital ներդրումային ֆոնդի ղեկավար Բիլ Բրաուդերը CNN-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Պուտինի կարողությունը գնահատվում է մոտ 200 միլիարդ դոլար։ Բրաուդերը նշել է, որ ինքն ու բազմաթիվ այլ մարդիկ ՌԴ ղեկավարին համարում են աշխարհի ամենահարուստ մարդը կամ աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Ռուսաստանից գողացված հարյուր միլիարդավոր դոլարների կարողությամբ, հաշվի առնելով այն գումարները, որոնք Պուտինի կառավարման 14 տարիներին չեն ծախսվել դպրոցների, ճանապարհների, հիվանդանոցների և այլնի վրա, այլ պահվում են շվեյցարական բանկային հաշիվներում, բաժնետոմսերում, հեջ-ֆոնդերում և ղեկավարվում են Պուտինի ու իր մերձավորների կողմից։

Բացի այդ, «Դոսյե» կենտրոնի լրագրողները տեսանյութ էին հրապարակել, որում Կարելիայում Վլադիմիր Պուտինի «գաղտնի ամառանոցն» էր նկարահանված, որը գտնվում է Լադոգա լճի Մարջալահտի ծովածոցի ափին՝ Ֆինլանդիայի հետ սահմանից մոտավորապես 30 կիլոմետր հեռավորության վրա: Պաշտոնապես «ամրոցի» բնակության տարածքը կազմում է մոտ մեկ քառակուսի կիլոմետր։ Սակայն, ինչպես նշում է «Դոսյեն», հաշվի առնելով այն հանգամանքը, որ պարզապես անհնար է մտնել շրջակա անտառներ և ծովածոցեր, արդյունքում տարածքը կազմում է մոտ չորս քառակուսի կիլոմետր, ինչը երկու անգամ մեծ է Մոնակոյից։

«Ամրոցի» տարածքում կան ժամանակակից ոճով երեք առանձնատներ, որոնք, ըստ փաստաթղթերի, կոչվում են «ձկնորսի խրճիթ», «ամբար» և «այգետուն»։ Կա նաև շոգեբաղնիք, իշխան ձկան ֆերմա, կովերի ֆերմա՝ մարմարե տավարի մսի արտադրության համար, երկու ուղղաթիռի հարթակ, զբոսանավերի համար նախատեսված նավամատույցներ, ինչպես նաև ջրվեժ, որի դիմաց կա անձնական զրուցարան։

Նույն «Դոսյե» կենտրոնի տվյալներով, որոնք հրապարակվել են 2023 թվականին, ՌԴ նախագահի և նրա շրջապատի համար 71 մետրանոց զբոսանավ է կառուցվել, որի անունն է «Վիկտորիա», իսկ ճամփորդությունների ժամանակ զբոսանավին ուղեկցում է «Օրիոն» 38 մետրանոց նավը։ Դրանց ընդհանուր արժեքը գնահատվում է ավելի քան 60 միլիոն դոլար։

Արժե հիշատակել նաև դեռևս 2021 թվականին մեծ աղմուկ բարձրացրած ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի սկանդալային բացահայտումը Գելենջիկում «Պուտինի պալատի» մասին։ Ընդդիմադիր գործչի հետաքննության կենտրոնում է եղել Գելենջիկի մերձակայքում գտնվող 17,6 հազար քառակուսի մետր տարածքով պալատը, որը Նավալնին անվանում է Ռուսաստանում ամենամեծ մասնավոր տունը։

Բացի բուն պալատից՝ տարածքում կան փակ սառցե պալատ, եկեղեցի, 2,5 հազար քառակուսի մետր տարածքով ջերմոց, 80 մետրանոց կամուրջ և ամֆիթատրոն: Քանի որ պալատը գտնվում է զառիթափին, ծով դուրս գալու համար փորվել է հատուկ թունել։ Բուն պալատի համալիրի տարածքը 68 հա է, սակայն պալատի շուրջ գտնվող 7000 հա տարածքը գտնվում է Անվտանգության դաշնային ծառայության վերահսկողության տակ ու հանդիսանում է փակ գոտի։