Արմեն Գրիգորյանն ու Մարկուս Ռիտերն անդրադարձել են ԵԽ-ի որոշմանը՝ ԵՄ դիտորդական առաքելության անձնակազմի թվաքանակի ավելացմանը
Քաղաքականություն
30.01.2024 | 16:42Հունվարի 30-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերին․ տեղեկացնում են ԱԽ գրասենյակից։
«Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեության ընթացքը և անդրադարձել Եվրոպական խորհրդի որոշմանը՝ ավելացնելու ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության անձնակազմի թվաքանակը:
Զրուցակիցներն ընդգծել են, որ քաղաքացիական առաքելության տեղակայումը կարևոր դերակատարություն ունի տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման տեսանկյունից»,- ասված է հաղորդագրությունում։