Հայաստան կժամանի Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահը

Լուրեր

12.08.2026 | 17:15
Կիևյան կամրջի երթևեկելի հատվածը կբացվի նախատեսված ժամկետից ավելի շուտ. քաղաքապետարան
12.08.2026 | 17:08
Թուրքիայում վերականգնվում է Քառասուն մանուկ հայկական եկեղեցին
12.08.2026 | 16:59
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել շինարարական հրապարակներում
12.08.2026 | 16:50
Չեմպիոնների լիգայում հայտնի են որակավորման փլեյ-օֆֆի բոլոր զույգերը
12.08.2026 | 16:41
ՄԻՊ-ի նախաձեռնությամբ քննարկվել են ՔԿՀ-ներում արձանագրված խնդիրներն ու դրանց լուծումները
12.08.2026 | 16:32
Գագիկ Խաչատրյանին տեսնելուց կբարևեմ. Հայկ Ֆարմանյանը՝ ՊԵԿ-ում աշխատանքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 16:23
Շանթ Սարգսյանն առաջատարների թվում է Իտալիայում
12.08.2026 | 16:15
Կասեցվել է «Արծվաբերդ» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը
12.08.2026 | 16:09
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է շուրջ 220-ի․ ԵՄ-ն 2 միլիոն եվրոյի օգնություն կտրամադրի երկրին
12.08.2026 | 15:57
Պուտինը «հայելային պատասխանով» է սպառնացել ԵՄ երկրների կողմից ռուսական նավերի կալանավորման դեպքում
12.08.2026 | 15:46
Երիտասարդների ձայնը պետք է լսելի լինի, իսկ նրանց ներգրավվածությունը՝ իրական և գործուն․ ՇՄ նախարար
12.08.2026 | 15:33
Ռուսաստանի երկու խոշորագույն հացահատիկային տերմինալները դադարեցրել են գործունեությունը
12.08.2026 | 15:25
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Եվրոպայի Սուպերգավաթի հաղթողին
12.08.2026 | 15:21
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.08.2026 | 15:18
Չինաստանի դեսպանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Բոլորը

Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովան վաղը կայցելի Հայաստան։ Այս մասին X-ում գրառմամբ հայտնել է ՀՀ-ում Չեխիայի դեսպան Պետեր Պիրունչիկը

«Սա Չեխիայից Հայաստան ամենաբարձրաստիճան այցն է ավելի քան 6 տարվա ընթացքում։ Այցի ընթացքում նա բանակցություններ կվարի Հայաստանի կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, կայցելի հայ-ադրբեջանական սահման, կմասնակցի գործարար համաժողովին և ցուցահանդես կբացի չեխական ամրոցների և պալատների մասին»,- գրել է դեսպանը։

Նա նշել է, որ պատվիրակության կազմում են մի քանի չեխ պատգամավորներ, ընկերությունների, Առևտրի պալատի, Արդյունաբերության և առևտրի նախարարության ներկայացուցիչներ, ինչպես նաև համալսարանների (Չարլզի համալսարան և Չեխիայի տեխնիկական համալսարան) և Ազգային թանգարանի ներկայացուցիչներ։

«Այցը ցույց է տալիս մեր հետաքրքրությունն ու աջակցությունը Հայաստանին»,- ընդգծել է դեսպանը։

Էմմա Չոբանյան