ԱՄՆ-ն առաջիկա ժամերին կարող է ռազմական գործողություն սկսել Մերձավոր Արևելքում․ Sky News

Լուրեր

12.08.2026 | 17:15
Կիևյան կամրջի երթևեկելի հատվածը կբացվի նախատեսված ժամկետից ավելի շուտ. քաղաքապետարան
12.08.2026 | 17:08
Թուրքիայում վերականգնվում է Քառասուն մանուկ հայկական եկեղեցին
12.08.2026 | 16:59
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել շինարարական հրապարակներում
12.08.2026 | 16:50
Չեմպիոնների լիգայում հայտնի են որակավորման փլեյ-օֆֆի բոլոր զույգերը
12.08.2026 | 16:41
ՄԻՊ-ի նախաձեռնությամբ քննարկվել են ՔԿՀ-ներում արձանագրված խնդիրներն ու դրանց լուծումները
12.08.2026 | 16:32
Գագիկ Խաչատրյանին տեսնելուց կբարևեմ. Հայկ Ֆարմանյանը՝ ՊԵԿ-ում աշխատանքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 16:23
Շանթ Սարգսյանն առաջատարների թվում է Իտալիայում
12.08.2026 | 16:15
Կասեցվել է «Արծվաբերդ» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը
12.08.2026 | 16:09
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է շուրջ 220-ի․ ԵՄ-ն 2 միլիոն եվրոյի օգնություն կտրամադրի երկրին
12.08.2026 | 15:57
Պուտինը «հայելային պատասխանով» է սպառնացել ԵՄ երկրների կողմից ռուսական նավերի կալանավորման դեպքում
12.08.2026 | 15:46
Երիտասարդների ձայնը պետք է լսելի լինի, իսկ նրանց ներգրավվածությունը՝ իրական և գործուն․ ՇՄ նախարար
12.08.2026 | 15:33
Ռուսաստանի երկու խոշորագույն հացահատիկային տերմինալները դադարեցրել են գործունեությունը
12.08.2026 | 15:25
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Եվրոպայի Սուպերգավաթի հաղթողին
12.08.2026 | 15:21
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.08.2026 | 15:18
Չինաստանի դեսպանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Բոլորը

Նախագահ Ջո Բայդենը կարող է մոտակա ժամերին Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական գործողությունների թույլտվություն տալ, հաղորդում է Sky News-ը։

Ըստ հրապարակման՝ սա, ամենայն հավանականությամբ, կլինի նրա նախագահության ամենակարևոր որոշումներից մեկը: Նշվում է նաև, որ վտանգված է ամերիկյան զսպման կարողության հանդեպ վստահելությունն ու տարածաշրջանային կայունությունը:

Պենտագոնը Բայդենին գործողության մի քանի տարբերակ կառաջարկի, սակայն հետևանքներն անորոշ են և կարող են ավելի լայնածավալ պատերազմի վերածվել։

«Նախագահը հուսով է, որ մոտակա ժամերի իր ընտրությունը կզսպի իրավիճակի ցանկացած էսկալացիա։ Դա կարող է հակառակ արդյունքի բերել։ Նա կարող է հարվածել պատասխանատու խմբավորմանը, սակայն շատերը դա թույլ և խնդրի էությանը՝ Իրանում խմբավորման հովանավորներին չվերաբերող քայլ են համարում։ Պենտագոնի տարբերակները ներառում են նաև Իրանից դուրս գտնվող տարածաշրջանում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դեմ գործողություններ կամ դրա սահմաններում իրանական թիրախների վրա հարձակում»,- ասվում է հրապարակման մեջ:

Ըստ աղբյուրի՝ Պենտագոնը ենթադրում է, որ Հորդանանում ամերիկյան զորքերի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևում կանգնած է Իրանին մոտ գտնվող իրաքյան զինված խմբավորումը՝ «Քաթայիբ Հըզբոլլահը»: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ իրենց պատասխանը կարող է լինել «բազմամակարդակ, փուլային և ժամանակի ընթացքում կայուն»:

Հիշեցնենք, որ հունվարի 27-ի լույս 28-ի գիշերը Հորդանանում ամերիկյան ռազմաբազայի վրա անօդաչու թռչող սարքի ավիահարվածի հետևանքով զոհվել է առնվազն երեք ամերիկացի զինծառայող, շատերը վիրավորվել են։ Հարվածից հետո հանրապետականները կոչ են արել Բայդենին հարվածել Իրանին։ Մինչդեռ Իրանը հերքում է ամերիկյան բազայի վրա հարձակմանն իր առնչությունը։