ՀԱՄԱՍ-ը Գազայի հատվածում զինադադարի առաջարկ է ստացել

Լուրեր

12.08.2026 | 17:15
Կիևյան կամրջի երթևեկելի հատվածը կբացվի նախատեսված ժամկետից ավելի շուտ. քաղաքապետարան
12.08.2026 | 17:08
Թուրքիայում վերականգնվում է Քառասուն մանուկ հայկական եկեղեցին
12.08.2026 | 16:59
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել շինարարական հրապարակներում
12.08.2026 | 16:50
Չեմպիոնների լիգայում հայտնի են որակավորման փլեյ-օֆֆի բոլոր զույգերը
12.08.2026 | 16:41
ՄԻՊ-ի նախաձեռնությամբ քննարկվել են ՔԿՀ-ներում արձանագրված խնդիրներն ու դրանց լուծումները
12.08.2026 | 16:32
Գագիկ Խաչատրյանին տեսնելուց կբարևեմ. Հայկ Ֆարմանյանը՝ ՊԵԿ-ում աշխատանքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 16:23
Շանթ Սարգսյանն առաջատարների թվում է Իտալիայում
12.08.2026 | 16:15
Կասեցվել է «Արծվաբերդ» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը
12.08.2026 | 16:09
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է շուրջ 220-ի․ ԵՄ-ն 2 միլիոն եվրոյի օգնություն կտրամադրի երկրին
12.08.2026 | 15:57
Պուտինը «հայելային պատասխանով» է սպառնացել ԵՄ երկրների կողմից ռուսական նավերի կալանավորման դեպքում
12.08.2026 | 15:46
Երիտասարդների ձայնը պետք է լսելի լինի, իսկ նրանց ներգրավվածությունը՝ իրական և գործուն․ ՇՄ նախարար
12.08.2026 | 15:33
Ռուսաստանի երկու խոշորագույն հացահատիկային տերմինալները դադարեցրել են գործունեությունը
12.08.2026 | 15:25
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Եվրոպայի Սուպերգավաթի հաղթողին
12.08.2026 | 15:21
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.08.2026 | 15:18
Չինաստանի դեսպանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Բոլորը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Գազայի հատվածում զինադադարի առաջարկ է ստացել, ուսումնասիրում է այն և պատասխան կտա։ Այս մասին ասել է շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ NBC News-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Իսրայելը, ԱՄՆ-ը, Եգիպտոսը և Կատարը Փարիզում համաձայնեցրել են Գազայի հատվածում պատանդների փուլային ազատման նոր գործարքի հիմնական կետերը։

Նոր գործարքը ներառում է մնացած ամերիկացի և իսրայելցի պատանդների փուլային ազատ արձակում՝ սկսած կանանցից և երեխաներից, ինչպես նաև իսրայելական բանտերից պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակում, որին զուգահեռ պետք է մարտերը հետզհետե դադարեն ու մարդասիրական օգնություն ուղարկվի Գազայի հատված:

«ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարն ընդգծել է, որ շարժումը ստացել է առաջարկը, դիտարկում է այն ու պատասխան կտա՝ հիմնվելով այն բանի վրա, որ առաջնահերթություն է համարվում ընդդեմ Գազայի հատվածի կոշտ ագրեսիայի դադարեցումն ու օկուպացիոն ուժերի ամբողջական դուրսբերումը հատվածի տարածքից»,- ասվում է Հանիեի հայտարարության մեջ։

Ավելի վաղ Սպիտակ տան խոսնակ Ջոն Քիրբին հայտարարել էր, որ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ն «էականորեն մոտ են պատանդների ազատ արձակման նոր գործարքին»։ Սակայն, այլ աղբյուրների համաձայն, զինյալները մերժել են Փարիզում բանակցությունների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները և պահանջում են հրադադար ու իսրայելական բանակի դուրսբերում Գազայից։