Բլինքենը նախազգուշացրել է, որ Մերձավոր Արևելքում 1973 թվականից ի վեր ամենավտանգավոր իրավիճակն է

Լուրեր

15.09.2026 | 14:26
Փետրվարի 8-ից «խվատայկաները» կհամարվեն շահումով խաղ․ ՊԵԿ
15.09.2026 | 14:18
Բացահայտելով պրեմիում դասի թռիչքի արտոնությունները․ IDBank-ը միացել է Visa-ին և Wizz Air-ին՝ ներկայացնելու ճամփորդական նոր սերնդի արտոնությունները Հայաստանում
15.09.2026 | 14:17
Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը․ Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:11
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 14:08
Պարո՛ն Ղազարյան, Ձեր գործով զբաղվե՛ք, արվեստը թողե՛ք արվեստագետներին․ Ռուզաննա Երեմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:07
Հայաստանի գավաթ. հայտնի են 1/8 եզրափակիչի զույգերը
15.09.2026 | 13:59
Կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի՛, լինի՛ վաղը, լինի՛ հարատև․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:50
Ռուսական նավն ազդանշանային հրթիռներ է արձակել դանիական ուղղաթիռի ուղղությամբ
15.09.2026 | 13:42
Լարված իրավիճակ՝ Գյումրիի ավագանու նիստում․ Սիմոնյանը լքեց դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:33
Վաշինգտոնում հայկական բրենդիի համտեսի երեկո է անցկացվել
15.09.2026 | 13:28
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 13:27
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
15.09.2026 | 13:20
Վանաձորի ընտրությունները 2027 թվական հետաձգելու իրավական հիմք չկա․ «Անկախ դիտորդ»
15.09.2026 | 13:09
Աբովյան, Մասիս, Մարտունի, Վարդենիս․ հայտնի են մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրությունների օրերը
15.09.2026 | 13:02
Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Պեկին
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նախազգուշացրել է, որ Մերձավոր Արևելքը 1973 թվականից ի վեր բախվում է առնվազն «ամենավտանգավոր պայմաններին», քանի որ Վաշինգտոնն էլ դիտարկում է անցած շաբաթավերջին երեք զինծառայողների սպանությանն իր պատասխանը, գրում է The Financial Times-ը։

Լրատվամիջոցը նշում է, որ Բլինքենի մեկնաբանություններն ընդգծում են նախագահ Բայդենի վարչակազմի մտահոգությունը հակամարտության ընդլայնման հնարավորության վերաբերյալ, նույնիսկ այն դեպքում, երբ նա խոստանում է վրեժխնդիր լինել Իրանի կողմից աջակցվող աշխարհազորայիններից, որոնց մեղադրում է մահացու հարվածի համար:

Ամերիկացի պաշտոնյան հայտնել է, որ ԱՄՆ զինվորականներն անցած կիրակի չեն կարողացել կանգնեցնել թշնամու անօդաչու թռչող սարքը, երբ այն շփոթել են ամերիկյան ԱԹՍ-ի հետ, որը միաժամանակ մոտեցել է Սիրիայի հետ Հորդանանի սահմանին մոտ գտնվող բազային։ Այս հարձակումն առաջինն էր, որը սպանել է ամերիկյան զինվորների այն բանից հետո, երբ հոկտեմբերի 7-ին սկսվել է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմը։

«Սա անհավանական անկայուն ժամանակաշրջան է Մերձավոր Արևելքում։ Ես կասեի՝ առնվազն 1973 թվականից ի վեր, և գուցե նույնիսկ ավելի վաղ մենք չենք տեսել այնպիսի վտանգավոր իրավիճակ, ինչպիսին այժմ բախվում ենք տարածաշրջանում»,- ասել է Բլինքենը լրագրողներին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա նշել է, որ Վաշինգտոնը պատասխանելու է ԱՄՆ զինվորների դեմ հարձակմանը։

«Մենք կպատասխանենք։ Եվ այդ արձագանքը կարող է լինել բազմաշերտ, աստիճանական և ժամանակի ընթացքում կայուն»,-ասել է Բլինքենը։

Պետքարտուղարը նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է «կանխել ավելի լայն էսկալացիան»:

Հիշեցնենք, որ ըստ Sky News-ի՝ նախագահ Ջո Բայդենը կարող է մոտակա ժամերին Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական գործողությունների թույլտվություն տալ։ Նշվում է, որ Պենտագոնը Բայդենին գործողության մի քանի տարբերակ կառաջարկի, սակայն հետևանքներն անորոշ են և կարող են ավելի լայնածավալ պատերազմի վերածվել։

Էմմա Չոբանյան