ԱԱԾ-ն հրաժարվել է կատարել Ծառուկյանի մայր գործի նյութերը դատարանին տրամադրելու պահանջը

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Ազգային անվտանգության ծառայությունը հրաժարվել է կատարել դատարանի պահանջը` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և «Մուլտի գրուպ կոնցեռն» ընկերության սեփականատեր, տնօրեն Սեդրակ Առուստամյանի մայր գործի նյութերը դատարանին տրամադրելու վերաբերյալ: Այս մասին պարզ դարձավ Ծառուկյանի և Առուստամյանի վերաբերյալ գործով դատական նիստի ընթացքում:

Դատավոր Արամ Գրիգորյանը հայտնեց, որ ԱԱԾ-ն, ի պատասխան գործի նյութերը տրամադրելու վերաբերյալ դատարանի պահանջի, հայտնել է, որ նյութերը հնարավոր չէ տրամադրել:

Ծառուկյանի պաշտպանները հայտարարեցին, որ ԱԱԾ-ն հրաժարվել է կատարել դատարանի որոշումը: Դատախազն էլ դիտարկեց, որ դատարանում քննվող քրեական գործի ընթացքում նախաքննության ընթացի մեջ գտնվող գործի նյութեր տրամադրելու ընթացակարգ գոյություն չունի: Պաշտպանական կողմը պահանջեց իրենց տրամադրել ԱԱԾ-ի` նյութերի տրամադրումը մերժելու մասին գրությունը` դրան ծանոթանալու և դիրքորոշում հայտնելու համար, սակայն դատավոր Գրիգորյանն ասաց, որ ԱԱԾ-ի նյութերը կտրամադրվեն նիստի ավարտին ու շարունակեց գործում առկա գրավոր ապացույցների հետազոտումը:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառք տալու վերաբերյալ Ծառուկյանի և Առուստամյանի գործն անջատվել է ԱԱԾ-ում քննվող մեկ այլ գործից և ուղարկվել դատարան:

Ըստ Դատախազության` Առուստամյանին ու Ծառուկյանին վերաբերելի նյութերն ամբողջությամբ ներառված են այժմ դատարանում քննվող գործում, սակայն Ծառուկյանի պաշտպանները միջնորդել են մայր գործի բոլոր նյութերը տրամադրել իրենց:

Ըստ պաշտպանների` իրենք, մայր գործի բոլոր նյութերին ծանոթանալով, կարող են չկիսել դատախազի գնահատականն այն մասին, որ վերաբերելի բոլոր նյութերը ներառված են գործում:

«Մենք հակադիր կողմերում ենք, և մեր դիրքորոշումները չեն համընկնում, հետևաբար՝ մրցակցական դատավարություն ապահովելու համար մեզ անհրաժեշտ են գործի բոլոր նյութերը»,- միջնորդությունը ներկայացնելիս նշել է պաշտպաններից Էմին Խաչատրյանը` հավելելով, որ որևէ մեկն իրենց` Ծառուկյանի պաշտպանների փոխարեն դատողություն անելու իրավասություն չունի:

Պաշտպան Երեմ Սարգսյանն էլ հրապարակել էր վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունու որոշումներից մեկն այս խնդրի առնչությամբ։ Դատարանն այս որոշմամբ արձանագրել էր, որ թեև չպետք է առաջնորդվել վարույթն իրականացնող մարմնի անբարեխղճության կանխավարկածով, բայց գործի նյութերի ամբողջականության գնահատումը չի կարող միայն վարույթն իրականացնող մարմնի հայեցողությամբ և ընկալմամբ իրականացվել, այս հարցում կարևոր է կողմերի գնահատման խնդիրը։

Ծառուկյանի գործով դատավորը որոշել էր բավարարել միջնորդությունն ու ԱԱԾ քննչական դեպարտամենտից պահանջել քրեական գործի բոլոր նյութերը քրեական գործից մաս անջատելու օրվա դրությամբ:

 

Արաքս Մամուլյան