Թուրքիայի ՊՆ նախկին ղեկավարն Ադրբեջանի պաշտպանության և ԱԳ նախարարների հետ տարածաշրջանային անվտանգության հարցեր է քննարկել

Լուրեր

23.07.2026 | 11:13
ՄԻՊ-ը բարձրացրել է Արեգնազ Մանուկյանի՝ դստեր հետ հաղորդակցության սահմանափակումը վերանայելու հարցը
23.07.2026 | 11:09
Անտառային փողոցում շինարարական աշխատանքները կասեցվել են․ կառուցապատողը կտուգանվի
23.07.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
23.07.2026 | 10:53
Սևանա լճի 1215 քմ տարածքի կառուցապատման իրավունքը չեղարկվել է
23.07.2026 | 10:44
Ռուբիոն ու Լավրովը 35 րոպեանոց հանդիպում են անցկացրել Մանիլայում․ ինչ հարցեր են քննարկվել
23.07.2026 | 10:38
Շիրակում վարորդական գործնական քննությունների մեկնարկային կետը կտեղափոխվի
23.07.2026 | 10:26
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 23-ի դրությամբ
23.07.2026 | 10:15
Յամալն ու Հոլանդը տրանսֆերային արժեքի ռեկորդ են սահմանել
23.07.2026 | 10:07
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահին
23.07.2026 | 10:00
Հրշեջ-փրկարարները մարել են չշահագործվող կահույքի արտադրամասում բռնկված հրդեհը
23.07.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
23.07.2026 | 09:30
Եվս մեկ աստղային ֆուտբոլիստ համալրել է «Ինտեր Մայամին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 23:29
СHP-ի նկատմամբ ճնշումների ֆոնին՝ Թուրքիայի ընդդիմության առաջնորդը հայտնել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
22.07.2026 | 23:22
Հայ հրաձիգները ևս մեկ ոսկե մեդալ նվաճեցին ԱԱ-ում
22.07.2026 | 23:17
Իտալական շուկա հայկական արտադրանքի մուտքը՝ հայ-իտալական քննարկումների օրակարգում
Բոլորը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը նախօրեին հանդիպել է Թուրքիայի Ազգային ժողովի պատգամավոր, ՊՆ նախկին նախարար Հուլուսի Աքարին։ Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Աքարի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին։

«Կողմերը քննարկել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև համագործակցության օրակարգը, միջխորհրդարանական հարաբերությունները և անվտանգության ոլորտում համագործակցությունը»,- ասվում է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ։

Բայրամովն ու Աքարը նշել են երկու երկրների համագործակցության մեծ հեռանկարները բոլոր ոլորտներում, հատկապես անվտանգության և բանակաշինության ոլորտներում։ Քննարկվել են նաև երկկողմ և տարածաշրջանային այլ հարցեր։

Ավելի վաղ Աքարը հանդիպել էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Էմմա Չոբանյան