ԱՄՆ-ը հարվածներ է նախապատրաստում Պարսից ծոցում իրանական նավատորմի ուղղությամբ

Լուրեր

07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
Բոլորը

ԱՄՆ-ը դիտարկում է Պարսից ծոցում Իրանի ռազմածովային ուժերին հարվածելու հնարավորությունը՝ ի պատասխան Հորդանանում ամերիկյան բազայի վրա հարձակման: Այս մասին գրում է Politico թերթը՝ հղում անելով աղբյուրներին։

«Նախագահ Բայդենը հանձնարարել է իր թիմին մշակել ռազմական տարբերակներ՝ ի պատասխան շաբաթավերջին տեղի ունեցած հարձակման»,- հաղորդում է պարբերականը:

Վկայակոչելով անանուն պաշտոնյաներին՝ լրատվամիջոցը նշում է, որ Պենտագոնը դիտարկում է մի քանի տարբերակ՝ հարձակումներ Պարսից ծոցում Իրանի ռազմածովային ուժերի, Իրաքում կամ Սիրիայում իրանցի զինվորականների վրա։

Թերթի աղբյուրները ենթադրել են, որ եթե Բայդենը հավանություն տա համապատասխան որոշմանը, ապա, ամենայն հավանականությամբ, «պատասխան միջոցներ» պետք է սպասել «առաջիկա մի քանի օրվա ընթացքում» և մի քանի նպատակակետերի ուղղությամբ։