Ուկրաինական ԶԼՄ-ները գրում են ԶՈւ գլխավոր հրամանատարի պաշտոնանկության մասին, ՊՆ-ն հերքում է

Լուրեր

25.02.2026 | 09:27
Ապրիլի 1-ից կենսաթոշակները կբարձրանան․ Նիկոլ Փաշինյան
24.02.2026 | 23:39
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.02.2026 | 23:35
Մեր ջանքերն առաջնորդվում են այն գիտակցմամբ, որ մարդու իրավունքների ոլորտում առաջընթացը հազվադեպ է անմիջապես նկատվում. Միրզոյանը՝ Ժնևում
24.02.2026 | 23:30
Ադրբեջանում նախկին քննիչը ձերբակալվել է Ալիևի խոսքերի վերաբերյալ  մեկնաբանության  համար
24.02.2026 | 23:18
ԵՄ-ն Ուկրաինային 90 մլրդ եվրո վարկ կտրամադրի՝ չնայած Հունգարիայի վետոյին
24.02.2026 | 23:10
«Օգտագործեք ձեր ազդեցությունը Ադրբեջանի կառավարության վրա». ադրբեջանցի քաղբանտարկյալները դիմում են Ուրսուլա ֆոն դեր Լեյենին
24.02.2026 | 23:06
Ադրբեջանում ջրի պահուստը բավարար է մոտ մեկ տարվա համար
24.02.2026 | 22:59
Վաշինգտոնը ձգտում է ավարտել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը մինչև հուլիսի 4-ը՝ ԱՄՆ Անկախության օրը. Bloomberg
24.02.2026 | 22:48
Դուրովը հայտարարել է ՌԴ-ում իր դեմ ահաբեկչության հոդվածով քրեական գործ հարուցելու մասին
24.02.2026 | 22:31
TRIPP-ը օգուտ կբերի ամբողջ տարածաշրջանին, այդ թվում՝ Վրաստանին. Թուրքիայի խորհրդարանի հանձնաժողովի նախագահ
24.02.2026 | 22:17
Պուտինը պնդում է՝ «Թուրքական հոսք» և «Կապույտ հոսք» գազատարները փորձում են պայթեցնել
24.02.2026 | 22:04
Եվրոպական առաջնորդները Կիևում համատեղ աղոթքի են մասանակցել
24.02.2026 | 21:51
900 հազար դոլար՝ անորակ սալիկների ու չորացած տույաների համար․ ինչո՞ւ է ստել Երևանի քաղաքապետարանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 21:37
Խուդինյանը՝ իր պաշտոնանկության մասին
24.02.2026 | 21:33
Նախարարը ՆԳՆ ոստիկանության ղեկավար կազմում փոփոխություններ է կատարում
Բոլորը

Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին կարող է ազատվել զբաղեցրած պաշտոնից, հայտնել է Interfax-Ukraine-ը՝ հղում անելով երկրի ռազմաքաղաքական ղեկավարությանը մոտ կանգնած աղբյուրին: Ըստ այդ տեղեկությունների՝ հրաժարականի մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Զալուժնիի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպման ժամանակ։

Ըստ ուկրաինական ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունների՝ Զելենսկին հրամանագիր է ստորագրել ԶՈւ գլխավոր հրամանատարին պաշտոնանկ անելու մասին, սակայն փաստաթուղթը դեռևս չի հրապարակվել․ ներկայումս խորհրդակցություններ են ընթանում արտասահմանյան գործընկերների հետ։ Ըստ որոշ տեղեկությունների՝ այդ պաշտոնի գլխավոր հավակնորդը համարվում է Ուկրաինայի հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովը։

«Ուկրաինսկայա պրավդայի» հաղորդմամբ՝ «ոչ մի հրամանագիր չկա, բայց նա իրերն է հավաքում»։ Current Time-ի փոխանցմամբ էլ՝ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հերքել է այս լուրերը․ «Ո՛չ, դա ճիշտ չէ»: Զելենսկիի մամուլի քարտուղարը նույնպես հերքել է Զալուժնիի հրաժարականի մասին ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունները։