Ադրբեջանի ԱԳՆ-ն չի ընդունում Նիկոլ Փաշինյանի առաջարկները և անհանգստացած է ՀՀ-ի կողմից սպառազինության ձեռքբերման կապակցությամբ․ հայտարարություն

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը միտված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման և միջպետական հարաբերությունների մասին երկկողմ համաձա յնագրի նախագծի մշակման գործընթացից ուշադրությունը շեղելուն։ Նման հայտարարություն է արել Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։

Նա նշել է, թե հայկական կողմը, իբր, Սահմանադրության մեջ, օրենսդիր մարմնի մի շարք որոշումներում, ինչպես նաև միջազգային տարբեր դատարաններ իր դիմումներում, միջազգային կազմակերպությունների շրջանակում տարածված նամակներում շարունակում է պահանջներ ներկայացնել Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ։

«Չնայած դա դադարեցնելու կոչերին՝ Հայաստանի կողմից այս ուղղությամբ գործնական քայլեր չեն ձեռնարկվել։ Այս առումով այն, որ հայկական կողմն այս ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու փոխարեն անում է գործնական նշանակություն չունեցող առաջարկներ, թյուրիմացություն է առաջացնում և անընդունելի է։ Հաշվի առնելով վերը նշվածը, ինչպես նաև ՀՀ վարչապետի հայտարարությունը, որ իր երկիրը վարում է ռազմականացման լուրջ քաղաքականություն, վերջին տարիներին մի քանի միլիարդ դոլարի զենքի մատակարարման պայմանագրեր է կնքել և զարգացնում է ռազմական արդյունաբերությունը, Փաշինյանի այս հայտարարությունը քաղաքական մանիպուլյացիա է ե ցույց տալիս, որ Հայաստանը լուրջ չի վերաբերվում խաղաղության գործընթացին»,- հայտարարել է Հաջիզադեն։

Նա հավելել է, թե Ադրբեջանը, իբր, իր հերթին «կշարունակի ջանքերը խաղաղության ապահովման ուղղությամբ և Հայաստանից համարժեք քայլեր է ակնկալում ոչ միայն խոսքով»։

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանն առաջարկել է Բաքվին ստորագրել սպառազինությունների փոխադարձ վերահսկողության, ինչպես նաև չհարձակման պայմանագիր։

Էմմա Չոբանյան