Պուտինը փետրվարին կայցելի Թուրքիա․ Ուկրաինան լինելու է քննարկման առանցքային թեմաներից

Լուրեր

07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա պատրաստվում է, այն նախատեսվում է փետրվարին։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի միջազգային հարաբերությունների հարցերով օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Այո՛, պատրաստվում է այցը»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Հարցին՝ արդյո՞ք խոսքը փետրվար մասին է, Ուշակովը դրական է պատասխանել։

Նա նաև նշել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման թեման լինելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջիկա բանակցությունների առանցքային թեմաներից մեկը։

«Կարող եմ ասել, որ ուկրաինական թեման, հավանաբար, կլինի բանակցությունների հիմնական առարկաներից մեկը»,- ​​ասել է Ուշակովը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ մտադիր է 2024 թվականի սկզբին այցելել Թուրքիա և բանակցություններ անցկացնել Էրդողանի հետ։

Էմմա Չոբանյան