Մեր գերագույն խնդիրն Արցախի անվտանգության ապահովումն է. Հրանտ Մարգարյան․ Արմենպրես

Լուրեր

22.01.2026 | 22:08
Քննարկվել են համագործակցության ընդլայնման հեռանկարները․ ՆԳ նախարարն ընդունել է ՄԹ դեսպանին
22.01.2026 | 22:01
ՌԴ պետությունից՝ ռուս գործարարին․ ում է անցել Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը 
22.01.2026 | 21:52
ԵԽ վարչական շենքի հարակից տարածքում կտեղադրվի Հայոց այբուբենի հուշարձանը
22.01.2026 | 21:39
Մակրոնը հայտնել է Ֆրանսիայի ՌԾՈՒ-ի կողմից պատժամիջոցների ներքո գտնվող ռուսական լցանավի կալանման մասին
22.01.2026 | 21:30
ՀՀ-Ադրբեջան հարաբերությունը կոնֆլիկտից տեղափոխվում է արևմտյան ձևաչափ, ուր բիզնես տրամաբանությունն է․ Սոս Խաչիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.01.2026 | 21:19
Վթար Խոտ գյուղի ճանապարհին․ տուժածները հոսպիտալացվել են
22.01.2026 | 21:05
Եվրո-2026․ Միհրան Դերմենջյանը՝ Հայաստան – Ուկրաինա հանդիպման լավագույն խաղացող․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
22.01.2026 | 21:04
Ինչ իրավունքներ ու պարտականություններ ունի առողջությունն ապահովագրած անձը․ նախարարը հրաման է ստորագրել
22.01.2026 | 20:50
Զելենսկին հայտնել է Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջին եռակողմ հանդիպման մասին
22.01.2026 | 20:38
Եվրո-2026․ Ֆուտզալի Հայաստանի հավաքականը մեկնարկեց Ուկրաինայի նկատմամբ կամային հաղթանակով․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
22.01.2026 | 20:30
ՀՀ-ն չէր կարող մերժել ԱՄՆ-ի՝ «Խաղաղության խորհրդին» միանալու առաջարկը․ Թրամփն է միջնորդել Ադրբեջանի հետ համաձայնագիրը․ Սոսի Թաթիկյան . ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.01.2026 | 20:19
Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի պատերազմի ավարտի փաստաթղթերը «գրեթե պատրաստ են»
22.01.2026 | 20:10
Պուտինն Աբբասին ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է 1 միլիարդ դոլար ուղարկել Խաղաղության խորհրդին
22.01.2026 | 19:57
Փաշինյանը՝ Թրամփի կողքին․ ինչ կտա ՀՀ-ին «Խաղաղության խորհրդին» միանալը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.01.2026 | 19:43
Վարդան Ղուկասյանի ձերբակալվելու օրը Գյումրիում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան․ մեղադրյալներից մեկը Ղուկասյանի որդին է
Բոլորը

Արցախի հիմնահարցը ՀՅԴ-ի համար շարունակում է գերխնդիր մնալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ալիք» օրաթերթի խմբագրություն կատարած այցի ընթացքում օրաթերթի թղթակցի հարցին ի պատասխան այս մասին ասել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: «Ես գիտեմ, որ այն, ինչ հիմա պետք է ասեմ, որ որոշ ուժեր պետք է փորձեն հեգնել, թե ամեն անգամ, երբ ներքին իրավիճակն անկայունանում է, ներքին հարցեր են առաջ գալիս, մենք փորձում ենք ուշադրությունը դեպի Արցախ շեղել: Բայց հարցը նրանում է, որ Արցախը դեռ շարունակում է մնալ մեր գլխավոր հարցը, մեր գերխնդիրը: Եթե մենք կորցնենք Արցախը կամ Արցախի հարցում ունենանք կորուստներ, դա նշանակում է, որ վերջին 28 տարիների մեր անկախության այս ճիգն ու ջանքը իզուր է լինելու կամ գրեթե իզուր է լինելու»,- ասել է Մարգարյանը:

Մարգարյանն ընդգծել է, որ արցախյան ազատամարտում տարած հաղթանակը հայ ժողովրդի ամենամեծ ձեռքբերումն է: Նրա գնահատմամբ` այդ հաղթանակի վրա պետք է դողալ: «Եվ ես դողալ բառն առանց վարանելու եմ շեշտում, եթե նույնիսկ դա որոշակի հեգնանքի առարկա կարող է դառնալ»,- նշել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը:

Անդրադառնալով վերջին ամիսների զարգացումներին՝ Հրանտ Մարգարյանը բնական է համարել այն, որ երբ Հայաստանում խնդիր կա, արտաքին քաղաքականության ոլորտում խնդիր կա, Ադրբեջանն ակտիվանում է, ստեղծված առիթն օգտագործում է իր ծրագրերը հաջողեցնելու համար:

«Մենք չպետք է դա թույլ տանք: Պետք է հասկանանք, որ այսօրվա մեր գերագույն խնդիրը Արցախն է, Արցախի անվտանգության ապահովումը, ինչը նշանակում է, որ մենք պետք է կարողանանք մոբիլիզացնել մեր ողջ ներքին կարողությունները Հայաստանում, Արցախում և սփյուռքում, որպեսզի Արցախի հարցում մենք նահանջ չարձանագրենք: Մենք պետք է գոտեպնդվենք, պետք է մեր ուժերը ի մի բերենք, հասկանանք, որ ներքին միասնականությունը, ներքին բարեփոխումները, փոփոխությունը Հայաստանում պետք է ընթանան այն ուղիով, որ մենք Արցախի ճակատում նահանջ չունենանք: Սա պետք է լինի մեր խնդիրը: Փոփոխություններն անկասկած անհրաժեշտ են, բայց դրանք պետք է անենք այնպես, որ չվնասենք Արցախի հիմնահարցին»,- ընդգծել է նա:

Խոսելով արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում Հայաստանի վարած արտաքին քաղաքականության մասին՝ Հրանտ Մարգարյանն ասել է, որ բոլոր քաղաքական ուժերը՝ անկախ նրանից ընդդիմադիր են, թե ոչ, իրենց աշխատանքը պետք է տանեն, որպեսզի արտաքին քաղաքականության մեջ չլինեն թյուրիմացություններ, կասկածամտություն չստեղծվի մեր երկրի շուրջ, որպեսզի հնարավոր լինի կայունություն ունենալ: Կայունություն, որը իր ազդեցությունն է ունենալու Արցախի հարցի վրա:

Ամփոփելով խոսքը՝ Հրանտ Մարգարյանը շեշտել է, որ
Արցախից պետք է ամուր ու վճռական ձայն լսվի, Արցախից ազգային միասնականության կոչ պետք է հնչի, որովհետև սա է մեր հիմնական ռեսուրսը, որի վրա կարող ենք հենվել և ոչ միայն ունեցած հաջողություններն ամրագրել ու պահպանել, այլ նաև նոր ձեռքբերումներ ունենալ: Նա հավելել է, որ գլխավոր մտահոգությունն այսօր Արցախն է և այդ մտահոգությունը շինծու չէ:

Նրա խոսքով՝ նույնիսկ նրանք, ովքեր այսօր հեգնում են, նրանք էլ ներքուստ համոզված են, որ այդ մտահոգությունը իրական է: